14,93 կարատ քաշով խիստ հազվագյուտ վարդագույն ադամանդը՝ «Վարդագույն խոստումը», Հոնկոնգում Christie՚s-ի աճուրդում վաճառվել է 31,86 մլն դոլարով: Այդ մասին գրել է Forbes-ը:
Աճուրդից առաջ ադամանդը գնահատվում էր 28-42 մլն դոլար: Մանր ադամանդներով երիզապատված քարը դրված է պլատինե մատանու վրա:
Նշվում է, որ «Վարդագույն խոստումը» նկարագրվում է որպես «ֆանտաստիկ վառ» գույնի վարդագույն ադամանդ. դա ադամանդի ամենաբարձր բնութագիրն է. նրա ֆիզիկական տեսակը IIa է (քարը չի պարունակում ազոտի խառնուրդներ, ինչը խիստ հազվագյուտ է, դյուրացնելով մշակումը և ապահովելով գույնի բարձր որակը):