Երևանի սահադաշտի բացումը նախատեսված է դեկտեմբերի առաջին տասնօրյակում
Advertisement 1000 x 90

Երևանի սահադաշտի բացումը նախատեսված է դեկտեմբերի առաջին տասնօրյակում

Երևանի Կարապի լիճը կրկին վերածվում է սահադաշտի: Սահադաշտի նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են: Սահադաշտի բացումը նախատեսված է դեկտեմբերի առաջին տասնօրյակում:

Հիշեցնենք, որ սովորաբար սահադաշտը գործում է ամեն օր՝ ժամը 11:00-23:00-ը, բացառությամբ` տեխնիկական ընդմիջման ժամերին: Սահադաշտում սահելու մեկ ժամվա արժեքը սեփական չմուշկներով նախատեսված էր 500 դրամ, իսկ չմուշկի վարձույթի դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի հարևանությամբ գործում է բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Սահադաշտը ոչ միայն նպաստում է գեղասահքի, հոկեյի մասսայականացմանը, այլև այն դարձել է մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի բաղկացուցիչը:

Երևանի քաղաքապետարանը կազմել Ամանորի միջոցառումների ծրագիր, որն այս տարի կանցկացվի «Նոր տարին Երևանում 2018» խորագրով:  Տոնական ծրագրում կներառվեն նաև մայրաքաղաքի գլխավոր տոնածառի, ինչպես նաև քաղաքի տոնական լույսերի միացման, ավանդական դարձած Կարապի լճի սառցադաշտի բացման, Հյուսիսային պողոտայում անցկացվելիք Ամանորի տոնավաճառի, Ազատության հրապարակում և վարչական շրջաններում նախատեսվող տոնական միջոցառումները: