Մայք Թայսոնը դարձավ SGF2017-ի գլխավոր սփիքերը
Advertisement 1000 x 90

Մայք Թայսոնը դարձավ SGF2017-ի գլխավոր սփիքերը

Ես մեծացել եմ Նյու Յորքի ամենաաղքատ շրջանում: Մայրս հարբեցող էր, իսկ հայրս՝ կավատ,– ասում է Թայսոնը:

SGF2017-ի շրջանակներում նախկին պրոֆեսիանոլ բռնցքամարտիկ` աշխարհահռչակ Մայք Թայսոնը պատասխանել է Գրիգորի Ավետովի հարցերին: Skillblog-ը ներկայացնում է այդ հարցազրույցի ամենանշանակալի հատվածները:

Ես մեծացել եմ Նյու Յորքի ամենաաղքատ շրջանում: Մայրս հարբեցող էր, իսկ հայրս՝ սուտենյոր,– ասում է Թայսոնը:

Գրիգորի Ավետովի հարցին, թե ինչի մասին է մտածել մինչև բռնցքամարտով զբաղվելը, նա պատասխանում է, որ միշտ ցանկացել է դառնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և սկսել է զբաղվել այդ սպորտաձևով դեռևս 13 տարեկանից: 15 տարեկանում արդեն գիտակցել է, որ կդառնա գլխավորը: Գլխավորը աշխարհում:

– Ինչպիսի՞ տոկունություն է անհրաժեշտ լավագույնը դառնալու համար:

– Լիակատար նվիրվածություն այն ամենին, ինչ անում ես: Նվիրի՛ր ողջ կյանքդ:

 – Ինչպե՞ս է Ձեզ փոխել փողը:

– Երբ հայտնվեց շատ փող, ես ուղղակի խելագարվում էի: Ինքս աղքատ ընտանիքից էի և չգիտեի, թե ինչ է նշանակում շատ գումար ունենալը: Ուստի ես սկսեցի ծախսել ամբողջը մինչև վերջ:

– Իսկ Ձեր թիմը Ձեզ չի՞ սովորեցրել կառավարել կապիտալը:

– Իմ թիմն էլ ինձ հետ փողերը քամուն էր տալիս: Մենք պարզապես զվարճանում էինք:

– Դժվար է արդյո՞ք ինքներդ Ձեր մեջ կրկին վառել կիրքը, այն բանից հետո, երբ արդեն դարձել էք բացարձակ չեմպիոն:

– Ես դարձա ընտանիքի հայր: Եվ դա հիմա ամենակարևորն է ինձ համար:

– Ձեր կյանքի «ամենաուսանելի դասը»:

– Աղքատությունից մինչև ամենաբարձր կետը և միանգամից սնանկացում: Եթե երբևէ մի բան արել ես, ապա կանես դա նորից: Մի՛ խնայիր քեզ: Ամեն ինչ կախված է հենց քեզանից: Ես պարզապես ցանկանում էի դուրս գալ այդ սնանկ վիճակից: Պետք է միայն հավատաս ինքդ քեզ: Եղի՛ր ազնիվ ինքդ քո հետ:

– Շոու-ծրագիրը, որ վարում եք, ստեղծել եք Ձեր կնոջ հետ, համատեղ ուժերով: Ինչպե՞ս է ընտանեկան բիզնես ունենալը:

– Կան թե՛ դրական և  թե՛ բացասական կողմեր: Սակայն պետք է խոստովանեմ, որ ես չէի ցանկանա աշխատել մեկ այլ մարդու հետ: Ես աշխատում եմ ողջ գումարը, իսկ նա տալիս է բոլոր հրամանները:

– Ձեր առաջին գրքի վերնագիրն է «Մայք Թայսոն: Անհերքելի ճշմարտություն»: Դժվար էր արդյո՞ք ներկայանալ որպես խոցելի և ազնիվ անձնավորություն:
– Ես հիշում եմ, թե ինչպես ինձ մոտ եկավ մի տղա, որ տալիս էր խիստ և կտրուկ հարցեր: Ինձ դա դուր չէր գալիս: Ես նրան վռնդեցի: Ես գտնվում էի թմրանյութի ազդեցության տակ: Նա վերադարձավ երկու տարի անց, երբ ես արդեն կին ունեի:

– Դառնալով հայր՝ Դուք խստորեն փոխել եք Ձեր կենսակերպը: Նկարագրե՛ք Ձեր օրը:

– Ես վեր եմ կենում ժամը 6-ին: Հետո արթնացնում ենք երեխաներին: Խաղում ենք մի քանի րոպե: Ուղարկում նրանց դպրոց: Այնուհետև վերադառնում ենք տուն և սկսում մտածել, թե ինչից ենք ստանալու դիվիդենտներ:

– Ի՞նչ բիզնեսով եք ցանկանում զբաղվել հետագայում:

– Հիմա գլխավորը իմ կինն է: Իսկ նա ասում է, որ զբաղվելու ենք կինոարտադրությամբ:

– Ֆորումի կարգախոսն է «Հետևի՛ր երազանքիդ»: Ի՞նչ խորհուրդ կտաք մասնակիցներին:

– Երազանքը ի կատար ածելու համար քեզ անհրաժեշտ է գտնել մենթոր և անել այնպես, որ նա քեզանից առավելագույնս գոհ լինի: Յուրաքանչյուրին է պետք այդպիսի ուսուցիչ: Բացառապես յուրաքանչյուրին: Եվ երկրորդը կարգապահությունն է՝ ցանկացած հաջողության կարևորագույն գրավականը:

– Կլինի արդյո՞ք «թայսոնքոին»:

– Չգիտեմ: Ամեն ինչ էլ հնարավոր է:

– Ի՞նչ եք զգում՝ գիտակցելով, որ այս երկու օրվա լավագույն սփիքերն եք:

– Միայն համեստություն: Բեմում ես այլ եմ, մինչդեռ առօրյա կյանքում ես պարզապես Մայքն եմ:

20000 հանդիսատես հոտնկայս ծափահարում են:

blog.skill.am