Instagram սոցիալական ցանցը հրապարակել է առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքների վարկանիշը, որը կազմվել է ըստ այն լուսանկարների թվաքանակի, որոնք օգտատերերի կողմից զետեղվել են համապատասխան գեոթեգով:
Վարկանիշը գլխավորել է Նյու Յորքը, երկրորդ տեղում Լոնդոնն է, երրորդում՝ Մոսկվան, որն առաջ է անցել Սան Պաուլուից և Փարիզից:
Յոթերորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է, որը զիջել է Լոս Անջելեսին:
Վարկանիշը եզրափակում են Ջակարտան, Ստամբուլը և Բարսելոնան: