Հավատալ թե ոչ, յուրաքանչյուրի ընտրությունն է։ Բայց վերջերս մի պատմություն էին պատմում, որից հետո շատերը սկսեցին ավելի ուշադիր նայել ոտքերի տակ և ոչ միայն։ Ծանոթ մի աղջիկ ամուսնանում է, և ընտանեկան կյանքը նման էր հեքւաթի։ Ճանապարհորդություններ, ուղևորություններ, խնջույքներ, սիրելի մարդիկ, հարազատների հետ ջերմ հարաբերություններ։ Բայց պահ է գալիս, երբ այդ ամենը սկսում է հանկարծակի, առանց պատճառի քայքայվել։ Երբ հարցը հասավ ամուսնալուծության, կինը ընկճվածությունից որոշեց գնալ բախտագուշակի մոտ։
Գուշակն ասա, որ ամողջ խնդիրն այն ասեղն է, որի վրա պատահաբար կանգնել է կինը։ Եվ խորհուրդ տվեց նայել տանը ու միջանցքում։ Վերադառնալով կինը նայեց բոլոր այն վայրերը, ուր ասել էր գուշակը և հայտնաբերեց շատ տարօրինակ իրեր։ Ցավոք տարբեր տեսակի նավսեր կան, տարբեր տեսակ բացասական էներգիայով իրեր։ Իրերի հիմնական նպատակը մարդուն վնասելն է, բայց դրանք ունեն տարբեր ուղղվածություններ։
Նմանատիպ տարօրինակ բացասական իրերից են․
Փետուրներ․ իսկ նմանատիպ «նվերները» հայտնվում են բարձի մեջ։ Բայց փետուրներն ավելի շատ «չարաճճի» նավս են։ Հանգեցնում են անքնության, վեճերի, կենցաղային անհաջողությունների։
Ասեղներ․ կախարդների ևս մեկ սիրելի գործիքն է։ Հանգեցնում է հիվանդության և մենակության։ Հիմնականում գտնվում է գետնին։
Խճճված թելեր․ խճճված ու քարկապով թելը ամենատարածված նավսի տեսակն է։ Սև թելերը հանգեցնում են անհաջողության, աղքատության, բաժամանման։
Մորթե թելերը կանանց համար են նախատեսված։ Դժբախտացնում են, վերցնում առողջությունը։ Սովորաբար այնպիսի տեղում են լինում, որ կինը կանգնի դրանց վրա։
Վարսակալ կամ սանր․ կրկին նախատեսված են հիմնականում կանանց համար։ Խածտում են քունը, հիվանդության բաժանման հանգեցում։
Հող․ սովորաբար խառնում են ինչ-որ բանի հետ, որպեսզի միանգամից չերևա։ Հնարավոր է բերված է գերեզմանոցից։ Լինում է նաև տան նախամուտքի առաջ։
Փող․ եթե կեղտոտված փող եք գտել, հիմնականում մետաղադրամ, ապա չի բացառվում, որ այն անիծված է։ Զգուշացեք։