Մարդու օրգանիզմը յուրահատուկ մեխանիզմ է, որում միաժամանակ տեղի են ունենում բազմաթիվ գործընթացներ։ Adme.ru-ն գրում է, որ երբեմն օրգանիզմը մեզ նշաններ է ուղարկում առկա խնդիրների մասին, որոնք արհամարհելու դեպքում հետագայում առողջության հետ կապված խնդիրներ ենք ունենում։
Անքնություն, գրգռվածություն և ջղաձգումներ ոտքերում
Եթե նկատում եք այս բոլոր նշանները, նշանակում է՝ օրգանիզմին չի բավարարում մագնեզիումի և կալիումի քանակը։ Այս կարևորագույն էլեմենտների քանակը լրացնելու համար հարկավոր է սննդակարգ ներառել լոլիկ, նարինջ, բանան և սպանախ։
Մաշկի չորություն
Մաշկի չորությունը կարող է վկայել այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ի մակարդակը։ Հարկավոր է շատացնել բանջարեղենի, յուղի, ընդեղենի, ձկան օգտագործումը։
Քաղցր ուտելու պահանջ
Եթե անսպասելիորեն մեծացել է քաղցր ուտելու ցանկությունը, պատճառ կարող են լինել նյարդային լարվածությունը, դեպրեսիան և հոգնածությունը։ Օրգանիզմը խնդրում է լրացնել գլյուկոզայի պաշարը։ Ավելորդ քաշից խուսափելու համար կարող եք մեղր և դառը շոկոլադ օգտագործել։
Սառույց ուտելու ցանկություն
Սառույց ուտելու ցանկությունը երբեմն վկայում է այն մասին, որ առկա է անեմիա, և օրգանիզմը երկաթի պակաս ունի։ Երկաթ պարունակում են տավարի միսը, ձուն։ Սակայն հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը, եթե ցանկանում եք սառույց ուտել և էներգիայի պակաս եք զգում։
Արյունահոսություն լնդերից
Ատամները մաքրելու ընթացքում լնդերից արյունահոսությունը վկայում է այն մասին, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին C-ի մակարդակը։ Այս դեպքում հարկավոր է սննդակարգ ներառել ցիտրուսային մրգեր, սպանախ, կանաչ և կարմիր պղպեղ, լոլիկ, ծաղկակաղամբ, բրոկոլի։
Մազերի և եղունգների թուլություն
Օրգանիզմն ազդանշան է ուղարկում այն մասին, որ վիտամին B-ի կարիք ունի։ Այս իրավիճակում հարկավոր է ավելի շատ կաթ օգտագործել, ջրիմուռներ և սնկեր։
Շրջանակ աչքերի շուրջ
Այս երևույթը կարող է նկատվել 50 տարեկանից բարձր անձանց շրջանում, ինչը նորմալ է։ Սակայն, եթե այն նկատվում է երիտասարդի մոտ, կարող է վկայել արյան մեջ խոլեստերինի բարձր քանակի մասին։ Հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը