Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը վստահ է, որ «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ջեկը, ում մարմնավորում էր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, կարող էր ֆիլմի վերջում փրկվել: Այս մասին նա հայտարարել է The Late Show-ի եթերում:
Շոուի հաղորդավարը Ուինսլեթին հիշեցրել է ֆիլմից մի հատված, որտեղ հերոսուհին՝ Ռոուզը, օվկիանոսում պառկած է տախտակի վրա և խոստանում է ջրի մեջ գտնվող Ջեկին երբեք նրան բաց չթողնել: Սակայն հաջորդ պահին հերոսը գնում է ջրի հատակը:
Ի պատասխան դրա՝ դերասանուհին նշել է, որ փրկվելու համար Ջեկին անհրաժեշտ էր մի փոքր ջանք գործադրել: «Նա պետք է պարզապես փորձեր բարձրանալ տախտակի այդ կտորի վրա»,- ընդգծել է Ունսլեթը:
Ավելի վաղ ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը հայտարարել էր, որ Դի Կապրիոյի հերոսը «Տիտանիկ»-ի վերջում չուներ փրկվելու շանսեր: