Խոհանոցի կահույքը հակված է կեղտոտվելու, քանի որ նրա վրա պատրաստվում են ուտեստներ, որոնցից հետքեր են մնում կահույքի վրա։ Հետքերը լինում են տարբեր և լինում են դեպքեր, երբ դրանք շատ դժվար է լինում վերացնել։ Եվ դա ոչ միայն ավելորդ ժամանակի կորուստ է, այլ նաև հաճախ այդ հետքերը մաքրելուց կահույքի վրա առաջանում են վնասվածքներ։ Սակայն կա մի տարբերակ, որը թույլ կտա հեշտությամբ և անվնաս մաքրել կահույքը։
Ձեզ հարկավոր է՝
- 2 ճաշի գդալ արևածաղկի ձեթ,
- 2 ճաշի գդալ սննդի սոդա։
Ինչպե՞ս մաքրել
1. Խառնեք սոդան և արևածաղկի ձեթը։ Խառնեք մանրակրկիտ, այնպես, որ ստացվի միատարր զանգված:
2. Սպունգի օգնությամբ քսեք խառնուրդը կահույքի կեղտոտված մասերին։ Հարկավոր չէ շփել, պարզապես քսեք զանգվածը և թողեք այդպես 30 րոպե։
3. 30 րոպե հետո սպունգով պարզապես մաքրեք հավաքված յուղը, նորից շփել հարկավոր չէ, հարկավոր է պարզապես հավաքել արտադրված յուղը։
4. Եթե կեղտը ամբողջովին չանցավ, ապա պարզապես ևս մեկ անգամ կրկնեք գործընթացը։
Տեսեք տեսանյութում թե ինչպես է պետք ճիշտ անել այդ գործընթացը։