«Ամենախելացին – Brainiest այն նախագիծն էր, որի մասին կարող էի միայն երազել։ Շնորհակալ եմ իմ Armenia TV – ին ու բոլոր գործընկերներինս՝ նման հնարավորության համար։
5 եթերաշրջան՝ 2 տարվա ընթացքում. մենք հավաքեցին ԽԵԼԱՑԻՆԵՐԻ այն սերուցքը, որը վստահ կարող է լինել մեր ապավենը՝ ապագայում։
Գյուղերից ու քաղաքներից եկած անհայտ աշակերտ- ուսանողները դարձան ճանաչելի ու սիրված ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ԽԵԼՔԻ ՇՆՈՐՀԻՎ։ Սա ահռելի մի աշխատանք է, որը ցավոք, այդպես էլ աննկատ կգնա… որովհետև չկա սերիալային մարդասպանությունը, բռնությունն ու մեր ազգի ամենաամոթալի տեսակին ներկայացնելը։
Ամենախելացին ամենամոտն էր ժողովրդին, դրանով հանդերձ ունեցավ ու պահեց բարձր նշաձող՝ թելադրելով ճաշակ, որակ, ու նոր սերնդի համար կրթությունն ամրագրեց իբրև մերօրյա կարևորագույն գործիք, շնորհ, գնահատական»,- Facebook-ի իր էջում գրել է Նազենի Հովհաննիսյանը։