Առաջին ալիքը պարզաբանում է` ինչու ավարտվեց «Ամուսնացածների լիգա»-ն և արդյոք երկրորդ եթերաշրջան կունենա՞. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Առաջին ալիքը պարզաբանում է` ինչու ավարտվեց «Ամուսնացածների լիգա»-ն և արդյոք երկրորդ եթերաշրջան կունենա՞. life.panorama.am

Հանրային հեռուստաընկերության «Ամուսնացածների լիգա» անունը կրող սիթքոմը, որը եթեր հեռարձակվեց հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում, կարճ ժամանակ անց ավարտվեց: Իրականում նախապես էր սահմանված միայն 33 սերիայով եզրափակել սիթքոմը, թե այդ հարցում կան այլ պատճառներ, այս հարցի շուրջ Life.panorama.am-ը խոսել է Առաջին ալիքի հասարականյության հետ կապերի բաժնի պետ Արուսիկ Զախարյանի հետ:

«Սիթքոմը ժամանակից շուտ չի ավարտվել: Ի սկզբանե նախատեսված էր 33 սերիա, պարզապես շաբաթական չորս անգամ է եղել եթերում, դրա համար տպավորություն է եղել, թե այն շուտ է վերջացել»,- նշեց նա:

Ի դեպ` սիթքոմի ավարտական սերիան հեռուստադիտողը կարող է տեսնել Ամանորին.

«Նոր տարուն կհեռարձակվի «Ամուսնացածների լիգայի» տոնական սերիան, որով էլ հանգուցալուծում կտրվի սիթքոմին»,- հավելեց նա:

Հետաքրքրվելով, թե հաջորդ տարի «Ամուսնացածների լիգան» երկրորդ եթերաշրջան կունենա՞, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ամենայն հավանականությամբ սիթքոմը երկրորդ եթերաշրջան չի ունենա, փոխարենը Առաջին ալիքը նոր սիթքոմ կներկայացնի, որի մասին արդեն ավելի ուշ կխոսենք»:

life.panorama.am