«Վնասակար» ճարպերը, ինչպիսիք են արմավաձեթը և կենդանական ճարպը, քայքայում են բջջային մեմբրանները և հանգեցնում բջիջների կորստի:
Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Proceedings of the National Academy of Science
հանդեսում:
Կոլումբյան համալսարանի գիտնականները մշակել են մանրազննության նոր մեթոդ, որի օգնությամբ կարողացել են հետևել օրգանիզմի վրա հագեցած ճարպային թթուների ազդեցությանը բջիջների կողմից դրանց կլանումից հետո: Ըստ որում մասնագետները ջրածնի ատոմները փոխարինել են դեյտերիում ծանր իզոտոպով՝ չփոխելով միացության քիմիական հատկությունները, ինչն զգալիորեն պարզեցրել է թթուների դիտարկումը:
Պարզվել Է, որ հագեցած ճարպաթթուները միանում են պլազմային թաղանթին, ստեղծում կարծրացած հատվածներ և խախտում դրա ճկունությունը: Երբ բջիջը չափազանց շատ նման միացություններ է կլանում, այն կորցնում է իր բնական հատկությունները և քայքայվում:
Հետազոտողները նաև պարզել են, որ չհագեցած ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան մեջ, բուսական յուղերում և ընկույզներում, ընդհակառակը, ունակ են չեզոքացնելու «վնասակար յուղերի» բացասական ազդեցությունը՝ նպաստելով լիպիդային թիթեղիկների լուծմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: