Հոլլիվուդյան պրոդյուսերների ու ռեժիսորների շուրջ հոկտեմբերին ու նոյեմբերին ճայթած սեքս-սկանդալները ընկած են ինքնին կինոարտադրության համակարգի կերտվածքի հիմքում: Կինոմատոգրաֆիստների կողմից անսահմանափակ հսկողությունը հանգեցնում է իշխանության չարաշահման, գրում է USA Today-ը՝ հղելով ինդուստրիայի փորձագետների կարծիքներին:
Նշվում է, որ Հարվի Վայնշտեյնը երկար ժամանակ նկրտում էր դերասանուհիների նկատմամբ այն պատճառով, որ որպես պրոդյուսեր պատասխանատու էր ֆիլմի ստեղծման համար՝ սյուժեից մինչև կինոնկարի էկրաններ դուրս գալը և կարող էր ազդել կինոարտադրության ցանկացած էտապի վրա: Ընդ որում, շատ նախագծեր նրան հաջողություն էին բերում:
«Օսկար»-ները նրան օգնում էին աճել ու էլ ավելի հզորանալ: Երբ մարդիկ տեսնում են, որ դու կարողանում ես հրաշքով դեպի քեզ պարգևներ ձգել, նրանք մտածում են, որ դու Աստված ես: Այդ պատճառով ամեն ինչ նրա համար լավ էր վերջանում, պատկերացրեք, որ դուք դերասանուհի եք, ով հայտնվել է Աստծո հետ նույն սենյակում, ով խնդրել է ձեզ իրեն մերսել, ի՞նչ կպատասխանեք, դատողություն է անում Awards Daily կինոռեսուրսի գլխավոր խմբագիր Սաշա Սթոունը:
Փորձագետները նշում են, որ ռեժիսորների կողմից նկրտումները կարող են ծագել դեռևս քասթինգի փուլում, որը դերասանուհիների վրա ազդեցության առանցքային աղբյուր է: Մասնավորապես, շատ դերասանուհիներ մեղադրել են կինոմատոգրաֆիստ Ջեյմս Թոբեքին կպչելու համար հենց դիտումների ժամանակ:
Ընդ որում, այն հանրահայտ անձինք, ովքեր սիրտ են անում պատմել սեքս-սկանդալի մասին, կարող են ստանալ խնդրահարույցի դրոշմ ու դառնալ ինդուստրիայից մերժվածներ, գտնում են հոդվածի հեղինակները: Այն դեպքում, եթե նկրտումները տեղի են ունենում կինոաստղի կողմից, նրա հայտնիությունը նույնպես կարող է ստիպել զոհին կամ վկային լռել, ինչպես դա երկար ժամանակ տեղի էր ունենում Քեվին Սփեյսիի իրավիճակում: