Advertisement 1000 x 90

Ճապոնիայի Հիրոհիտո կայսեր հուշագրությունները Նյու Յորքի աճուրդում վաճառվել են 275 հազար դոլարով

Ճապոնիայի Հիրոհիտո կայսեր (1901-1989) հուշագրությունները, որոնք բովանդակում են նրա հիշողությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, դեկտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել են 275 հազար դոլարով: Այդ մասին հայտնել է վաճառքը կազմակերպած Bonhams աճուրդների տունը:

Հիշողությունները կայսեր կողմից նրա օգնականին թելադրվել էին պատերազմի ավարտից շատ չանցած: Դրանք վերջնական տեսքով ձևակերպել է Հիդենարի Տերասակին, որը Հիրոհիտոյի օգնականներից մեկն էր և նախկին դիվանագետ, որը, մասնավորապես, աշխատել է որպես թարգմանիչ:

173-էջանոց հուշագրությունները բաղկացած են երկու հատորից, դրանց տեքստը գրված է մատիտով:

Լոտի գնահատման արժեքը կազմում էր 100-150 հազար դոլար:

Bonhams-ի ներկայացուցիչների խոսքով՝ հազվագյուտ իրի նոր սեփականատեր է դարձել ճապոնացի գնորդը, որի անունը չի նշվում: