Պիցցայի պատրաստման նեապոլյան ավանդույթը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին կազմակերպությունը դեկտեմբերի 7-ին հայտնել է Twitter-ում:
Համապատասխան որոշումն ընդունվել է Հարավային Կորեայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ հանձնաժողովի նիստում:
«Նեապոլցի պիցցայոլոների (պիցցայի վարպետների) վարպետությունը հենց նոր գրանցվեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Իտալիա, շնորհավորում ենք»,- ասված է հաղորդագրության մեջ: