Երբևէ պատրաստե՞լ եք հարսանեկան փլավ: Փորձե՛ք, շատ համեղ է:
Բաղադրամասեր
80 գ. բրինձ կամ ձավար
25 գ. հալած յուղ
25 գ. ծիրանաչիր
25 գ. չամիչ
25 գ. սև սալոր
15 գ. նուշ
25 գ. մեղր
Աղը՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը
Պատրաստել քաշովի փլավ: Նուշը եռման ջրի մեջ գցել, կեղևը հեռացնել և մանր կտրատել։ Չորացրած միրգը լվալ: Մեղրը ջրում լուծել 1/1 հարաբերությամբ:
Չորացրած միրգը և նուշը յուղով տապակել վրան լցնել ջրի ու մեղրի խառնուրդը և թողնել որ եռա: Փլավը մատուցել խյուսը վրան: