Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը

Դեկտեմբերի 9-ին 89 տարեկանում մահացել է թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Լեոնիդ Սերգեյի Բրոնեւոյը։ Այս մասին հայտնել է մոսկովյան «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ժամը 7։30-ին մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Սերգեյի Բրոնեւոյը»,- ասել է Վարշավերը։

Հոգեհանգստի ու հուղարկավորության օրը հայտնի կդառնա ավելի ուշ։

Բրոնևոյը նկարահանվել է բազմաթիվ այդ թվում «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Պոկրովյան դարպասներ», «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմերում։