Variety ամսագիրը մի հրաշալի հաղորդաշար ունի՝ Actors on Actors, որի ընթացքում մի դերասանը հարցազրույց է վերցնում մյուսից:
Այս անգամ Ջեյմս Ֆրանկոն է հանդես եկել հարցազրույցավարի դերում, որի հյուրն է եղել օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը:
Իր խոսքում Հոֆմանն ուշագրավ խոստովանություն է արել հատկապես մեզ՝ հայերիս համար: Նա հայտարարել է, որ Վիլյամ Սարոյանն է իրեն ոգեշնչել ստեղծագործել (դիտել 12:09 րոպեից սկսած):
«Ես սիրում եմ Վիլյամ Սարոյանին: Ես կարդացել եմ նրա ստեղծագործությունները, երբ 22 տարեկան էի: Մի անգամ նրան հարցրեցին՝ «Ինչո՞ւ ես գրում», նա պատասխանեց՝- որովհետև դա իմ փրկության միակ ճանապարհն է»: Եվ այդ արտահայտությունը տարիներ շարունակ ուղեկցել է ինձ»,- ասել է Հոֆմանը: