Գոյություն ունի արդյունավետ միջոց` առողջությանը չվնասելու և որովայնն ավելի բարակ դարձնելու համար: Ձեզ անհրաժեշտ է միայն դարչինից և դափնու տերևներից պատրաստված թեյ խմել:
Բաղադրիչներ
1 լիտր ջուր
Դարչին
Դափնու 5 տերև
Պատրաստման եղանակը
Ջուրը դրեք կրակին և սպասեք մինչև եռալը:
Դրա մեջ դարչին և դափնու տերև ավելացրեք:
Սպասեք մինչև այն թրմվի և սառեցրեք թեյը:
Քանի որ այս թեյն արագացնում է նյութափոխանակությունը, առաջին բաժակը պետք է խմել առավոտյան քաղցած ժամանակ: Երկրորդ բաժակը խմեք նախաճաշից հետո, իսկ երրորդը` քնելուց որոշ ժամանակ առաջ:
Օրական երեք անգամ այս թեյը խմելով՝ կարող եք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Խորհուրդ է տրվում 2 շաբաթ շարունակ թեյը խմելուց հետո մեկ շաբաթ ընդմիջել: Հիշեք, որ բացի այս թեյն օգտագործելուց՝ անհրաժեշտ է հետևել առողջ սննդակարգին, և մի մոռացեք ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»