Հետևեք այս խորհուրդներին, եթե ցանկանում եք հաջորդ միջոցառմանը մարդկանց հետ ավելի հեշտ ծանոթանալ:
1. Ուշադրությունը շեղեք ձեր վրայից: Դեպի զրուցակիցն ուղղեք ամբողջ ուշադրությունը
Հարցրեք` ի՞նչ կարող եք անել նրա համար, այլ ոչ թե` ինչ կարող է նա անել Ձեր համար: Մի սկսեք խոսակցությունը,- «Ես այսինչ բանն եմ անում, կցանկա՞նք գնել» նախադասությամբ, կամ`«Ես այնքան լավն եմ, Դուք պետք է ինձ ընդունեք աշխատանքի»: Ավելի լավ է ասեք «Ես հիմա աշխատում եմ X-նախագծի վրա, դա կարո՞ղ է Ձեզ ինչ-որ կերպ օգնել»:
2. Նախապատրաստեք զրույցի մի քանի հարց կամ թեմա
Եթե դուք դժվարությամբ եք զրույցի բռնվում, նախապես մի քանի հարց պատրաստեք, որոնք կարելի է տալ բիզնես-հանդիպումների, կոնֆերանսների ժամանակ: Օրինակ` ի՞նչն է Ձեզ բերել այս կոնֆերանսին, ի՞նչ հետաքրքիր բան է կատարվում հիմա ձեր ոլորտում: Որևէ միջոցառման, կոնֆերանսի մեկնելուց առաջ նախապես հետաքրքրվեք` ո՞վ է ներկա լինելու, ու՞մ ելույթն է նախատեսված: Կարող եք սոց. ցանցերի միջոցով կապ հաստատել նրանց հետ, տեղեկացնել, որ Դուք նույնպես ներկա եք լինելու և ուրախ կլինեք անձամբ ծանոթանալ նրանց հետ: Այդ դեպքում միջոցառման ժամանակ խոսակցություն սկսելն ավելի հեշտ կլինի:
3. Ընկերոջ հետ գնացեք
Ավելի հեշտ կլինի խոսել ու ծանոթանալ մարդկանց հետ, երբ Ձեր ընկերը ձեր կողքին է: Ավելի հանգիստ ու վստահ կլինեք: Չէ՞ որ ավելի դժվար է ինչ-որ մեկին մոտենալ միայնակ:
4. Ոչ ստանդարտ պայմաններում կոնտակտներ ձեռք բերելն ավելի հեշտ է:Փորձեք գործնական ծանոթություն ձեռք բերել ոչ գործնական միջավայրում: Օրինակ` մարզասրահում, որտեղ պարապում եք, կամ էլ կամավոր աշխատանքի ժամանակ: Նման պայմաններում ծանոթությունն ավելի բնական է թվում և այցեքարտերով փոխանակվելու կարիք այլևս չի լինում: