Ամանորին հաշված օրեր են մնացել, ուստի արդեն ժամանակն է ինչպես հարկն է պատրաստվել սիրված տոնին։ Արդեն վաղուց այդ նախապատրաստությունը չի ենթադրում միայն տոնական սեղան, կերակրատեսակներ. չէ որ այդ ամենի հետ միասին կարևոր է նաև նորաձև ու խնամված լինելը:
Եթե արդեն որոշել եք՝ որտեղ եք դիմավորելու Նոր տարին, ընտրել եք տոնական զգեստ, մտածել դիմահարդարման մասին, ապա դա դեռ բավական չէ. գեղեցիկ ու խնամված լինելու համար կան գեղեցկության գործողություններ, որոնք պետք է իրականացնել մինչև Ամանոր։
Որոնք են դրանք.
Կարբոնային պիլինգ.
Գեղեցիկ, հարթ մաշկ բոլորն են ցանկանում ունենալ։ Ամանորից առաջ նման արդյունքի հասնելու համար ամենահարմար գործողություններից է կարբոնային պիլինգը, որի մասին Wnews.am-ին պատմել է Maggo Deluxe գեղեցկության սրահի մասնագետ Նարինե Մանուկյանը։
Ինչ է այն իրենից ներկայացնում. գործողությունը իրականացվում է ածխի, նանոգելի և լազերի համադրությամբ։ Այն հարթեցնում է մաշկի փոսիկները, մանր կնճիռները, պիգմենտացիան, պայքարում կորյակների, մաշկի կարմրության դեմ. մի խոսքով էապես կարող է փոխել մաշկի որակը։ Արդյունքը զգալի է առաջին գործողություն հետո, սակայն առավել լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է այցելել 3-4 անգամ։ Կարբոնային պիլինգը կարելի է իրականացնել երկու շաբաթը մեկ։ Պրոցեդուրան տևում է շուրջ մեկ ժամ։
Պրոցեդուրայի առավելությունը. Ի տարբերություն մյուս պիլինգների, կարբոնայինի դեպքում մաշկը չի թեփոտում և արդյունքը նկատելի է գործողությունից անմիջապես հետո։ Դեմքը չի կարելի լվանալ և կոսմետիկա օգտագործել միայն պրոցեդուրայի առաջին օրը։
Էլոս մազահեռացում.
Մազահեռացումը խնամված աղջիկների և կանանց պարտադիր պրոցեդուրաներից է։ Ժամանակակից աշխարհում անցանկալի մազերից ազատվում են էլոս ապարատի օգնությամբ, որն ամենաարդյունավետ և անվնաս մեթոդներից է։ Սարքի միջոցով մազահեռացումն իրականացվում է IPS և SHR գլխիկների միջոցով։ Մազահեռացումը կատարվում է անցավ, ճառագայթներն ազդում են մազարմատի ֆոլեկուլի վրա։ Կուրսն իր մեջ ընդգրկում է 5-6 այցելություն՝ կախված մազի տեսակից։ Բացի մազահեռացումից, սարքը կատարում է RF գործառույթը. այն իրենից ներկայացնում է մաշկի ձգում, կնճիռների վերացում։ Սարքի միջոցով կարելի է ազատվել նաև անցանկալի դաջվածքներից. կուրսը 8-10 այցելությամբ է։
Ի դեպ, Maggo Deluxe գեղեցկության սրահում իրականացնում են պրոցեդուրաների մասին անվճար խորհրդատվություն։
Թարթիչների լիցք.
Համաձայնեք, որ տոն օրերին, երբ շատ հյուրեր եք ունենում կամ ինքներդ եք հյուր գնում, ժամանակը սուղ է, իսկ գեղեցիկ արտաքին ունենալու ցանկությունը մեծ։ Որպեսզի երկար ժամանակ չծախսեք դիմահարդարման վրա, ամենահարմար տարբերակը թարթիչների լիցքն է։Փարթամ թարթիչներն արդեն մի քանի սեզոն է ամենաթրենդայինն են։ Միշտ ունենալ երկար, գեղեցիկ ու բնական թարթիչներ և չօգտվել թարթչաներկից. լավ է չէ՞…
Ամբողջությամբ՝ wnews.am