Հայտնի հեռուսահաղորդավարուհի Դանա Բորիսովան ինքնասպանության փորձ է արել. ԶԼՄ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի հեռուսահաղորդավարուհի Դանա Բորիսովան ինքնասպանության փորձ է արել. ԶԼՄ. armeniasputnik.am

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան փորձել է ինքնասպան լինել, սակայն ժամանակին է խելքի եկել։

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Դանա Բորիսովան Մոսկվայում փորձել է ինքնասպան լինել` ընդունելով ուժեղ ազդեցություն ունեցող հոգեմետ տասը հաբ, հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։

Սակայն հետո նա գիտակցել է արարքը։ Հասկանալով, որ իր հաջորդ քայլը կհանգեցնի մահվան` Դանան որոշել է շտապօգնություն կանչել, նշում է աղբյուրը։

«Սակայն բժիշկներին նա չի ներկայացել իր իսկական անունով։ Բժիշկները ժամանում էին Կիսելյովա ազգանունով մի մոսկվաբնակի փրկելու համար։ Բժիշկների խումբը շատ է զարմացել, երբ Կիսելյովայի փոխարեն տեսել են Բորիսովային»,- գրում է տելեգրամ-ալիքը։

Անհրաժեշտ գործողություններից հետո, Դանային առաջարկել են հիվանդանոց տեղափոխել և բուժման կուրս անցնել։ Սակայն Դանան, հրաժարվել է։

Արդեն որերորդ ամիսն է Բորիսովայի և նրա նախկին ամուսնու` Մաքսիմ Աքսյոնովի միջև դատավարություն է ընթանում։ Ավելի վաղ դատարանը Բորիսովային պարտադրել էր նախկին ամուսնուն ալիմենտ վճարել, հայտնում էր Super տելեգրամ–ալիքը։ Դատավորի որոշման համաձայն` հեռուստահաղորդավարուհին պետք է իր 10-ամյա դստեր Պոլինայի համար վճարեր իր աշխատավարձի և այլ եկամուտների քառորդը։

Բորիսովան հայտնել էր, որ տեղյակ չէ իր եկամուտներից, քանի որ վերջերս է վերադարձել Թաիլանդի կլինիկայից։

Նախօրեին Instagram–ի իր էջում հեռուստահաղորդավարուհին հայտնել էր, որ ազատված է նախկին ամուսնուն ալիմենտներ վճարելուց. դատավորը չեղյալ է հայտարարել դստեր համար նրանից ալիմենտ գանձելու որոշումը։

armeniasputnik.am