
The Huffington Post հեղինակավոր պարբերականի սյունակագիր Շոն Գարդները հիշել է Հայաստան կատարած ուղևորությունը։
Լեռների միջազգային օրը (դեկտմբերի 11) հայտնի սյունակագիր և SMM-ի ազդեցիկ մասնագետ Շոն Գարդները հիշեցրել է Հայաստան կատարած ուղևորության մասին։

«Սոցիալական ցանցերում հաջողության ուղին» գրքի հեղինակ և 2013թ-ին Forbes ամսագրի վարկածով SMM-ի ոլորտում ամենաազդեցիկ մարդը Twitter-ում իր էջում լուսանկար է հրապարակել մարտին Հայաստան կատարած ուղևորությունից։
«Լեռների միջազգային օրվա առթիվ իմ լուսանկարը։ Հայաստանի լեռներ։ Վերադարձը` մարտին»,- նկարի տակ գրել է Գարդները։
Հայտնի մեդիա տեխնոլոգը նշել է նաև, որ պատրաստվում է Հայաստանում արված լուսանկարը տեղադրել ճանապարհորդությունների մասին նոր գրքի շապիկին։
2017թ-ի մարտին Շոն Գարդներին ներկայացրել են որպես «Ճգնաժամից զարգացում` հաղորդակցությունների միջոցով» WCFDavos/Yerevan երկօրյա համաժողովի գլխավոր խոսնակներից մեկը։