ԱՄՆ-ի վեց խոշորագույն կինոստուդիաներից մեկը՝ The Walt Disney Company-ն, համաձայնության է եկել 52,4 մլրդ դոլարով հոլիվուդյան մեկ այլ ստուդիայի՝ 21th Century Fox-ի ձեռքբերման շուրջ: Այդ մասին ասված է 21th Century Fox կինոընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Գործարքն իրականացվելու է բաժնետոմսերի փոխանակման միջոցով: Ձեռքբերման գործընթացում 21th Century Fox-ի կազմից առանձնացվելու է ակտիվների մի մասը, որոնք կվաճառվեն այլ ներդրողների: