Նյու Յորքի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցի զգացումը կարելի է հաղթահարել նեյրոնների խթանման միջոցով:
Հետազոտության. արդյունքները հրապարակված են PHAS պորտալում:
Համալսարանի աշխատակիցների խոսքով՝ մարդիկ, ինչպես նաև կենդանիները, հակված են կերակրի «էմոցիոնալ» ընդունման, նույնիսկ եթե նրանք քաղցած չեն: Ուտի անհրաժեշտ է ներգործել լիմբային համակարգի վրա, որը պատասխանատու է զգայարանների, ինչպես նաև ագրեսիայի և սթրեսի
դրսևորման համար:
«Սնվելու վարքը վերահսկվում է զանազան նեյրոններով և նեյրոնային շղթաներով, որոնք կենտրոնացած են հիմնականում կաթնասունների հիպոթալամուսում և հետին ուղեղում»,- ասված է հետազոտության մեջ:
Գիտնականները կլոզապին-N-օքսիդ նեյրոլեպտիկ են ներարկել մկների օրգանիզմ, որը ներգործում է միջնորմային կորիզների նեյրոնների վրա:
Դրա հետևանքով նեյրոլեպտիկ-պատրաստուկ ստացած մկներն սկսել են ավելի քիչ սնունդ գործածել:
Ըստ որում կլոզապին-N-օքսիդի ներարկումից կողմնակի ազդեցություններ չեն հայտնաբերվել:
Գիտնականները հուսով են, որ այս մեթոդիկան կարելի կլինի արդյունավետ կերպով կիրառել մարդկանց ավելորդ քաշի դեմ պայքարելիս: