
Comedy Wildlife Photography Awards մրցանակի ժյուրին ընտրել է 2017 թվականի՝ վայրի բնության ամենածիծաղաշարժ լուսանկարը:
Լուսանկարում պատկերված է երեք բու, որոցից մեկն ընկնում է ճյուից: Լուսանկարի հեղինակը հունգարացի լուսանկարիչ Տիբոր Կերցն է:
«Գետին» կատեգորիայում հաղթանակ է տարել իտալացի լուսանկարիչ Անդրեա Զամպատին, որը լուսանկարել է դաշտամուկ՝ ծաղկի վրա:
«Ջրի տակ» կատեգորիայում լավագույնը դժգոհ կրիայի լուսանկարն է, որը հետ է մղում ձկանը: Հեղինակն ավստրալացի Թրոյ Մեյնն է:
«Օդում» կատեգորիայում հաղթել է շոտլանդացի Ջոն Թրելֆոլի «հրթիռ»-թռչունը: Մյուս հավակնորդների լուսանկարները նույնպես հրապարակվել են Facebook-ում:
Comedy Wildlife Photography Awards մրցանակաբախշությունն անցկացվում է ամեն տարի, լավագույն լուսանկարներն ընտրվում են ամբողջ աշխարհից ուղարկված գործերից: Այս տարի ժյուրին ստացել է 3,5 հազար գործ 86 երկրներից: