Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ քաղցած վիճակում արքայախնձորով ջուր խմեք
Advertisement 1000 x 90

Ինչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ քաղցած վիճակում արքայախնձորով ջուր խմեք

Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից, ինչպես նաև դուրս բերել կուտակված հեղուկը։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այն խորհուրդ է տրվում օգտագործել քաղցած վիճակում։ Այդ դեպքում այն աշխատում է՝ որպես միզամուղ և լուծողական միջոց։

Օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Արքայախնձորով ջորը հնարավորություն է տալիս լավացնել նյութափոխանակությունը։ Այն տիամին է պարունակում, որն ածխաջրերը վերածում է էներգիայի։ Ապահովում է հագեցածության զգացում, ազատում քաղցի զգացումից և նվազեցնում քաղցր ուտելու ցանկությունը։ Արքայախնձորով ջուրը կօգնի նաև օրգանիզմն ապահովել դրա կենսագործունեության համար անհրաժեշտ մի շարք միկրոէլեմենտներով։ Այն կօգնի խուսափել ջղաձգումներից, որոնք կապված են ամենօրյա հոգնածության հետ, օրգանիզմը կհագեցնի կալիումով, որը վերահսկում է օրգանիզմում էլեկտրոլիտների հավասարակշռությունը։ Արքայախնձորով ջուրն օգնում է նաև պայքարել բորբոքումների դեմ, քանի որ բրոմելայն անունով ֆերմենտ է պարունակում։ Վերջինս նպաստում է տոքսինների ու հեղուկի դուրսբերմանը։

Հոգ է տանում լյարդի և աղիների առողջության մասին։ Արքայախնձորն օգտակար ֆերմենտներ և հակաօքսիդանտներ է պարունակում։ Այն նպաստում է աղիների մաքրմանը, քանի որ օգնում է կանխարգելել փորկապությունը, դրա առկայության դեպքում նկատելիորեն լավացնում է վիճակը՝ նպաստելով հաստ աղու անցանելիությանը։ Արքայախնձորով ջուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել ծանր մետաղները։

Նպաստում է վահանաձև գեղձի առողջությանը։ Արքայախնձորով ջուրը յոդ է պարունակում, ինչի շնորհիվ նպաստում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների լուծմանը։

Ինչպես պատրաստել արքայախնձորով ջուր. բաղադրիչներ

  • կես արքայախնձոր՝ կեղևով
  • մի պտղունց դարչին
  • մեկ լիտր ջուր։

Պատրաստման եղանակը։ Հեռացրեք արքայախնձորի կեղևը, մնացած մասը կտրատեք։ Եռացող ջրին ավելացրեք լավ լվացած կեղևը, կտրատած արքայախնձորն ու դարչինը։ Կրակին թողեք 20 րոպե։ Ըմպելիքը կարող եք պահել սառնարանում, սակայն գերադասելի է այն օգտագործել թարմ վիճակում։

2-րդ բաղադրատոմս

  • կես արքայախնձոր
  • մեկ լիտր ջուր։

Պատրաստման եղանակը

  • մաքրեք, մանր կտրատեք արքայախնձորը, խառնեք մեկ լիտր ջրի հետ։
  • Ամբողջ գիշեր թողեք՝ հաջորդ օրն օգտագործելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը