Tert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է Ձախ Հարութի նոր տեսահոլովակը «Իմ կյանքը» երգի հիման վրա, որը հանդիսանում է Հանրայինի նոր ֆիլմաշարի սաունդթրեքը։
«Բացի՛ր աչքերդ» խորագրով հեռուստասերիալում խաղում են Լուիզա Ղամբարյանը, Արսեն Գրիգորյանը, Լևոն Հախվերդյանը, Լալա Մնացականյանը, Լևոն Շարաֆյանը, Ռուբեն Կարապետյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Մարիամ Ալեքսանյանը, Վրույր Հարությունյանը, Ռոբերտ Հակոբյանը և այլք։
Հեռուստանովելը մի ընտանիքի պատմություն է, որը պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ` մշտական բնակության: Պապը, որ Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, հրաժարվում է: Բնակարանի վաճառքի գումարի կորստին, ընտանեկան կոնֆլիկտներին գումարվում է կրտսեր թոռան ավտովթարը, որի արդյունքում վթարի ենթարկված աղջկա կուրությունն ավելի է զարգանում: Դրամատիկ իրողությունն ուղեկցվում է նրանց սիրո պատմությամբ։
Հանրայինից Tert.am Life–ին հայտնում են, որ, ըստ սյուժեի, վիրահատության շնորհիվ աղջկա տեսողությունը վերականգնվում է, նրանք ամուսնանում են. «Հերոսուհու աչքերի բացվելը խորհրդանշական է հեռուստանովելի գրեթե բոլոր կերպարների համար, ովքեր բացահայտումների մի ամբողջ ճանապարհ են անցնում, հասկանալով համամարդկային գլխավոր արժեքները և սկսելով տարբերել դրանք երկրորդականից: Երեք պապերը, որոնց համար ծերությունը չի նշանակում կյանքի ավարտ, բիզնես են հիմնում և ջերմոցներում բարիք աճեցնում»։