
Բոգոտայում անցկացվել է «Գայթակղիչ Կոլումբիա-2017» գեղեցկության մրցույթը: Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է անցել միջոցառումը, որը միտված է կնոջ մարմնի գեղեցկության նոր չափորոշիչների հաստատմանը:
Բոգոտայում կազմակերպված միջոցառման նպատակը կանանց գեղեցկության ցուցադրումն էր՝ չհենվելով հանրաճանաչ ստանդարտների վրա: Մրցույթին մասնակցել են տարբեր մարմնակազմությամբ և քաշով կանայք: