
Kickstarter հարթակում հայտնվել է ծրագիր, որը փող է հանգանակում Էկոլոգիական անդրավարտիքի արտադրության համար: Դրա տեսաշնորհանդեսը հրապարակել է Mashable-ը:
LEZլ ծրագրի ստեղծողները հայտարարում են, որ կարել են աշխարհում ամենահարմար անդրավարտիքը: Քարեն և Թանի Լիերի խոսքով՝ գրասենյակային տաբատները չափազանց անճոռնի են և ոչ հարմար, ուստի իրենք այլընտրանք են առաջարկում:
«Բարձր նստեցմամբ անդրավարտիքը», որն ստացվել է վերամշակված պլաստիկից, սպանդեքսից և սուրճի հատիկներից, «գերազանց ձգվում է, տհաճ հոտ եև խոնավություն չի թողնում»:
Յուրաքանչյուր տաբատի համար 14,5 պլաստիկ շիշ է պահանջվում: