Սմարթֆոները չի կարելի ամբողջ գիշեր անկողնու մոտ թողնել. բժիշկներ
Advertisement 1000 x 90

Սմարթֆոները չի կարելի ամբողջ գիշեր անկողնու մոտ թողնել. բժիշկներ

Բժիշրկները պարզել են` ինչով է վտանգավոր քնի ժամանակ սմարթֆոնը անկողնու մոտ թողնելը։

Կալիֆոռնիա (ԱՄՆ) նահանգի առողջապահության բաժնի մասնագետները պարզել են, որ սարքավորման երկարատև օգտագործումը նպաստում է քաղցկեղի զարգացմանը։ Այդ մասին ասվում է «Ինչպե՞ս պակասեցնել բջջային հեռախոսների ռադիոհաճախական էներգիայի ազդեցությունը»։

Փորձագետների խոսքով` բջջային սարքերի ռադիոհաճախական ճառագայթումը բացասաբար էր ազդում լսողության ու հիշողության վրա։ Ընդ որում` այն կարող է ուժեղ գլխացավեր առաջացնել։ Մասնագետները նշում են, որ սմարթֆոնների օգտագործումը կարող է չբերություն ու քաղցկեղային հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ, իսկ երեխաների մոտ կարող են նույնիսկ լսողության կորուստի բերել։

Զեկույցի հեղինակները հորդորում են զերծ մնալ սմարթֆոների երկար օգտագործումից ու ամբողջ գիշեր դրանք անկողնում մոտ չթողնել։

armeniasputnik.am