2017 թվականի հուլիս ամսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թեմայի Վերաբերյալ Վրաստանի համերաշխության և բազմազանության ինստիտուտը հոդված է պատրաստել, որի հայերեն թարգմանությունը անփոփոխ ներկայացնում ենք ստորև.
«2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը Թբիլիսիի Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող վնասված (խոնարհված, խմբ.) եկեղեցին և հարակից տարածքը փոխանցել է վրաց ուղղափառ եկեղեցուն։ Մինչ փոխանցելը, պետությունը չի ուսումնասիրել տաճարի պատմական ծագումը և նրա մշակութային ու դավանանքային հատկանիշները, մինչդեռ Պատրիարքարանը եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացնում։
Պատմական աղբյուրներ եկեղեցու ծագման վերաբերյալ
Եկեղեցու հայկական ծագումը և այն փաստը, որ տաճարը մինչ Խորհրդային բռնազավթումը պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն հաստատում են բազմաթիվ աղբյուրներ։ Աղմաշենեբելի 38 (նախկին Պլեխանով, խմբ.) հասցեում մինչ օրս էլ հայկական գրառում է պահպանվել, հետևյալ բովանդակությամբ.
«Այս ուսումնարանը կառուցվել է անձնական միջոցներով, թբիլիսցի այրի Կեկել Գրիգորյան-Թանդոյանցի կողմից, իր եղբայր Ալեքսանդրե Գրիգորյան-Բաբասյանի աջակցությամբ, իր և այս եղեկեցին կառուցողների հոգիների փրկության համար, ովքեր հուղարկավորված են այս տաճարում ՝ Սահակ Թանդոյանցի եկեղեցում… 1883 թվական»։
Այսպիսով, ըստ այս վարկածի, խոսքը Թանդոյանցի սուրբ Աստծվածածին հայկական եկեղեցու մասին է։
Եկեղեցու հայկական ծագման վերաբերյալ տեղեկությունների ենք հանդիպում նաև այլ աղբյուրներում։ Օրինակ՝ Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակած հետազոտությունում նշվում է Լեոն Մելիքսեթ-Բեկի վկայություններն այս եկեղեցու վերաբերյալ. «Սուրբ Աստվածածին եկեղեցին, ամենայն հավանականությամբ 1860 թվականին է կառուցել Սահակ Թանդոյանցի կողմից։ Թբիլիսիի՝ 1867 թվականի հատակագծում այն արդեն պարզ նշմարվում է… Տարածքում նախկին ուսումնարանի շենք կա: Շինության վրա մինչ օրս պահպանել է հին հայկական արձանագրությունը։ Ըստ այա գրառման՝ նշված ուսումնարանը կառուցվել է 1883 թվականին թբիլիսցի այրի Կեկելա Գրիգոլի-Թանդոյանցի և իր եղբոր՝ Ալեքսանդրե Բաբանասյանցի կողմից»։
Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից հրապարակված վերլուծությունում, հետազոտող Սոփիո Ճանիշվիլին կարծիք է հայտնում առ այն, որ հայկական տաճարը` «հնարավոր է կառուցվել է Կուկի գյուղի հիմքի վրա, չնայած այն իրողությանը, որ պաշտոնական տեղեկություններ չկան Աղմաշենեբելի 38 հասցեում գտնվող շինության` ուղղափառ եկեղեցուն պատկանելու վերաբերյալ»։
Հարկ է նշել, որ 20-րդ դարասկզբին Թբիլիսիի քարտեզներիում (1913 և 1924 թվականներ) այս շինությունը նշվում է որպես հայկական եկեղեցի։ Վրաստանի Համերաշխության և բազմազանության ինստիտուտը` TDI-ը, Վրաստանի Ազգային արխիվում պահվող աղբյուրներից դուրս է բերել՝ 1874, 1875, 1884, 1907, 1921 թվականներին Թանդոյանց եկեղեցու գրառումները։
ԽՍՀՄ բռնազավթման շրջանում, պաշտամունքային այլ շինությունների հետ միասին, Թանդոյանցը փակվել է և առգրավվել կրոնական համայնքից։ Եկեղեցու փակումը հաստատում է Թբիլիսիի Ժողգործկոմի նախագահության՝ 1924 թվականին արձակած հրամանը։ 1927 թվականի օգոստոսի 12-ին եղեկեցու շինությունը փոխանցվել է «Տփիլիսիի գործկոմին»։ Սրանից հետո, շինությունը գործածվել է մի քանի նպատակներով. այդ թվում` որպես կինոթատրոն և այսպես կոչված «դվոռնիկների ակումբ»։
2015-2016 թվականներին Վրաստանի իշխանությունները, Աղմաշենեբելի պողոտայի վերանորոգման՝«Նոր Տփիլիսիի» ծրագրի շրջանակներում, Աղմաշենեբելիի №38-ում գտնվող շինությունը ճանաչել է որպես հայկական եկեղեցի և այն հիշատակել որպես «Գրիգորյանական սուրբ խաչի հայտնության եկեղեցի»։
Ամողջությամբ՝ aliq.ge