«Վելինգտոնն» անգլիական խոհանոցի դասական ուտեստ է: Ինչպես պատրաստել «Վելինգտոն»: Հաջողության գաղտնիքը մսի բարձրակարգ որակի մեջ է:
Բաղադրիչներ
- Տավարի շատ որակյալ փափկամիս – 700-800 գ
- Շամպինիոն – 400 գ
- Բեկոն կամ խոզապուխտ – 6-8 կտոր
- Շերտավոր խմոր – 500 գ
- Մանանեխ – 1/2 ճ/գ
- Ձվի դեղնուց՝ վրան քսելու համար
- Աղ, սև պղպեղ
- Բուսայուղ՝ տապակելու համար
- Ալյուր
- Կարագ – 40 գ
Պատրաստման եղանակը
- Սունկը շատ մանր կտրատել, տապակել կարագով՝ մինչև հյութի լրիվ գոլորշիանալը: Սառեցնել:
- Տավարի միսը մաքրել, լվանալ և չորացնել թղթե անձեռոցիկով:
- Միսը բուսայուղով տապակել բոլոր կողմերից շատ տաք տապակի մեջ՝ մինչև կարմիր կեղևի առաջանալը: Սառեցնել և վրան մանանեխ քսել: Փաթաթել միսը խոզապուխտի կտորներով:
- Գրտնակել խմորը 3 մմ հաստության: Շերտի վրա տարածել սունկը, վերևից դնել միսը: Միսը խմորով փաթաթել այնպես, որպեսզի սունկն ամբողջությամբ պատի այն:
- Խմորով փաթաթած միսը կարով ներքև դնել տապակին, վրան քսել ձվի դեղնուց: Դնել սառնարանը 15-20 րոպե, իսկ այդ ընթացքում տաքացնել ջեռոցը՝ մինչև 200 աստիճան:
- Տեղավորել միսը ջեռոցի մեջ, թողնել 30 րոպե, որից հետո անջատել այն և թողնել ևս 15 րոպե՝ ջեռոցի դռնակը բաց վիճակում:
- «Վելինգտոնը» մատուցել ամբողջական վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը