Facebook-ի իր էջում աշխատանքային տարին ամփոփել է «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Տարին ավարտվում է: Ամփոփենք:
2017 թ: Հեռուստատեսային բովանդակության առումով, այս տարին Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքների համար եղավ ամենահագեցածը: Խոսենք թվերով:
5 Սիթքոմ /«Ֆուլ Հաուս», «Դոմինո»-Արմենիա TV, «Ազիզյանները», «Չեյնջ», «Ոսկե դպրոց»- Արմենիա Պրեմիում/:
10-ը տարբեր ժանրերի և սերիաների քանակության հեռուստասերիալներ /«Առաջնորդները», «Նռան Հատիկ»-Արմենիա TV, «Գնված երջանկություն», «Քավարան», «Եղնիկների կածանը», «Դեպի վայրէջք», «Միլիոնը թակարդում», «Դեպի երազանք», «Հետհաշվարկ», «Նվագախմբի երեխաները»-Արմենիա Պրեմիում/:
3 համաշխարհային հեռուստատեսային ֆորմատ/«Ինչ, Որտեղ, Երբ», «Ամենախելացին», «Հայաստանի Ձայնը»-Արմենիա TV/:
10-ը ժամանցային ծրագրեր/«Բարի լույս», «Համի ուժը», «ԵրեքOFF», «Քոմենթս», «Եթերի թագուհին», «Եղիր պատրաստ», «Դեղատոմս», «Ծագումով հայեր», «Նանե»-Արմենիա TV, «Ստենդ ԱՊ քոմեդի»-Արմենիա Պրեմիում/:
2 փաստավավերագրական և ճանաչողական ծրագրեր«Հատուկ դեպքեր», «01 99»-Արմենիա TV/:
6 Քաղաքական, վերլուծական և լրատվական ծրագրեր /«Ռէվոլյուցիա», «Սուր Անկյուն», «ՊոստՖակտում», «Ժամը», «Բանաձև Ակումբ», «Հերթապահ մաս»-Արմենիա TV/:
Չեմպիոնների Լիգայի և Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի հանդիպումներ՝ միլիոնների սիրած մարզաձևը հենց մենք ենք ցուցադրել:
Միս Հայաստան 2017, Արմենիայի երգը 2017, Ավրորա մրցանակաբաշխություն – մեծամաշտաբ շոուներ, որոնք ապահովեցին բարձր վարկանիշ և անթիվ քննարկումներ:
Էքսկլյուզիվ իրավունքով ձեռքբերված և ցուցադրված հայկական բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր, շոու-ներկայացումներ և մենահամերգներ:
Այո, առաջատար հեռուստաալիքի դիրքը պատվով պահելու համար, մենք աշխատել ենք տարին 365 օր: Մեր սուպեր պրոֆեսիոնալ ստեղծագործական և տեխնիկական թիմը շարունակում է նվաճել նոր բարձունքներ, չնայած կարծես թե ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստաալիքի համար այլևս մոտիվացիա գտնելը դժվար պետք է լիներ: Սակայն մեր ամենագլխավոր մոտիվացնողը մեր ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆ Է, ում բարձր գնահատականին արժանանալու համար, մենք շարունակում ենք մեր աշխատանքը: Ըստ «ԱԴՄՈՍՖԵՐ ԱՐՄԵՆԻԱ» հեռուստատեսային վարկանիշային տվյալներ տրամադրող կազմակերպության, Արմենիա TV-ին ամբողջ 2017 թվականի արդյունքներով, դարձյալ տարին ամփոփում է առաջին հորիզոնականում, իսկ Արմենիա Պրեմիումը անվիճելի առաջատարն է UCOM ցանցում:
Շատերը սա համարում են գերարդյունավետ աշխատանք, իսկ մենք համարում ենք, որ դեռ ամեն ինչ առջևում է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: