Աստղային Քարդաշյան-Ջեններ ընտանիքը սուրբծննդյան առթիվ հավաքվել է մեծ խնջույքի ժամանակ, որն անց է կացվել Քրիս Ջենների առանձնատանը: Հայտնի ընտանիքին, որը ներկայացել է ողջ կազմով, շնորհավորելու էին գնացել շատ հայտնի դեմքեր, այդ թվում՝ Թոնի Բրեքստոնը և Քրիստինա Ագիլերան: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Դատելով ուրախ կադրերից՝ տոնը հաջողել է: Պաշտոնապես իր հղիության մասին հայտարարած Քլոե Քարդաշյանը տեսանյութերից մեկում ցույց է տալիս, թե որքան անհամբեր է սպասում երեխայի ծնվելուն:
«Սթափ լինելն այս խնջույքին լրիվ այլ բան է: Ես կցանկանայի խմել: Սթափ Քլոեն ինձ դուր չի գալիս: Սակայն ոչինչ, ընդամենը մի քանի ամիս է մնացել համբերելու»,- գրել է նա: