10 կին, ովքեր ապացուցեցին` գեղեցկությունը սահմաններ չունի
Advertisement 1000 x 90

10 կին, ովքեր ապացուցեցին` գեղեցկությունը սահմաններ չունի

Adme.ru կայքը կազմել է այն մոդելների ցանկը, ովքեր փոխեցին գեղեցկության մասին պատկերացումները:

16402560-r3l8t8d-650-0

Շանել Բրաուն-Յանգ: Կանադացի մոդելը երեք տարեկան հասակից տառապում է մաշկի պիգմենտացիայի խանգարումներով: Նրան, սակայն, հաջողվել է իր թերությունն առավելության վերածել և դառնալ մոդել:

16402210-r3l8t8d-650-d6a647757e9646ac9cfe4a451ec7cd2d

Վիկտորյա Մոդեստա: Լատիշ երգչուհի և մոդելը 15 անարդյունավետ վիրահատության է ենթարկվել` ծննդաբերության ընթացքում ոտքի վնասման պատճառով: Որոշ ժամանակ անց նրա ոտքի մի մասը հեռացրել են: Այժմ աղջիկն իր օրինակով ոգևորում է շատերին:

16398410-r3l8t8d-650-3

Էրիկա Իրվին: Կալիֆոռնիայի 35-ամյա բնակիչը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մոդելներից մեկը: Նա 2 մետր 5 սմ հասակ ունի:

16409060-r3l8t8d-650-999

Մաշա Տելնա: Ուկրաինուհի մոդելը զարմանալի մեծ աչքեր ունի:

16398310-r3l8t8d-650-5

Կարմեն Դելլ Օրեֆայս: Այս մոդելն արդեն 84 տարեկան է, բայց նա այժմ էլ հրաշալի տեսք ունի: Նա նկարահանվում է գովազդային հոլովակներում, հայտնվում է պոդիումում, ամսագրերի շապիկներին:

16405360-r3l8t8d-650-777

Ջեյմի Բրյուեր: Նա աշխարհում առաջին մոդելն է, ով տառապում է Դաունի սինդրոմով: Նա նաև դերասանուհի է, հայտնի է «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալից:

16398760-r3l8t8d-650-7

Դենիզ Բիդո: 28-ամյա մոդելը համարվում է XXL ամենապահանջված մոդելներից մեկը: Նա հպարտանում է, որ օրինակ է դարձել 55 կգ-ից ավելի կշռող կանանց համար:

16398560-r3l8t8d-650-8

Քեյսի Լելգեր: Այս ֆրանսուհի մոդելն առաջինն էր, ում հետ պայմանագիր են կնքել՝ որպես տղամարդու: Նա տեսքով բավական նման է տղամարդու և գովազդում է տղամարդու հագուստ:

16398460-r3l8t8d-650-9

Մոֆի: Նրան նոր Քեյթ Մոս են անվանում: Նա ճանաչում է ձեռք բերել շիլ աչքերի շնորհիվ:

16406210-r3l8t8d-650-000

Դիանդրա Ֆորեստ: Դիանան աֆրոամերիկացի կապուտաչյա ալբինոս է: Մուգ մաշկ ունեցողների շրջանում ալբինոսությունը հազվադեպ երևույթ է:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»