Ջիգարխանյանի կինը եթերով գրեթե ձեռնակռվի է բռնվել դերասանի ընկերոջ հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ջիգարխանյանի կինը եթերով գրեթե ձեռնակռվի է բռնվել դերասանի ընկերոջ հետ

Արմեն Ջիգարխանյանի նախկին կին Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» ծրագրի ժամանակ շոկի է ենթարկել հանդիսատեսին‚ երբ վիճել է Ջիգարխանյանի ընկեր պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի հետ‚ երբ վերջինս հայտարարել է‚ որ կինը իր հին ընկերոջ հաշվից մեծ գումարներ է հանել‚ հայտնում է Суть Событий կայքը:

Նա (23.20րոպեից) մասնավորապես հիշել է այն‚ երբ տեսախցիկը նկարահանել է կնոջը բանկոմատի առաջ‚ երբ նա խոշոր արժեթղթերով մի խուրձ է հանել: «Ես ինքս եմ տեսել…»,- հայտարարել է Մարկը:

Սակայն Վիտալինան չի հասկացեն նրան և սկսել է վիճել. «Դուք այնտեղ հաստատ չեք եղել‚ օդանավակայանում: Դուք Ձեզ գոնե լսու՞մ եք կողքից: Ուղղակի ծիծաղելի եք: Հրեական ժողովրդի խայտառակությունն եք»‚- ասել է նա:

«Նա կդադարի էդպես վայրահաչել‚ երբ իր ձեռքերին շղթաներ հագցնեն»,- հայտարարել է պրոդյուսերը:

Վիտալինան պատասխանել է. «Եվ դա այն մարդն է ասում‚ ով դեռ սովետական տարիներին ֆինանսական խարդախությունների համար բանտարկվել է… հետո՝ այս երկրի մեծագույն արտիստների մասին կեղտոտ բառեր է հնչեցրել»: Ապա նա բարձրացել է իր տեղից և հրել տղամարդու ճակատին:

Նրա նման պահվածքից ողջ դահլիճը շոկի մեջ էր. «Սկսվեց»‚ «Հապա հավաքե՛ք Ձեզ‚ սա ի՞նչ է»‚ «Նա իր իրական դեմքը ցույց տվեց» ասել են ներկա գտնվող փորձագետները:

Ռուդինշտեյնը իր հերթին նշել է‚ որ նրան պետք է իզոլացնել հասարակությունից: