7 անմեղ ախտանիշ, որոնց հետևում լուրջ հիվանդություններ են թաքնված:
1. Կցկտուր ձեռագիր
Երբ տառերը թղթի վրա ուղիղ և սահուն չեն ստացվում, դա Պարկինսոնի հիվանդության վաղ նշաններից է: Նշաններից է նաև, երբ տառերը փոքրանում և իրար ավելի կիպ են մոտենում:
2. Մաշկի թերություններ
Եթե մաշկը դարձել է ավելի կոշտ և կարծես ավելի հաստ շոշափելիս, հնարավոր է՝ դուք խնդիրներ ունեք արյան ճնշման կամ երիկամների հետ: Չոր, թեփոտ մաշկը կարող է խոսել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների, վատ սնվելու կամ որոշ աուտոիմունային հիվանդությունների մասին:
3. Հոտ բերանից՝ մրգայինի նման
Այդպիսի հոտ առաջանում է դիաբետի սկզբնական փուլերում: Այդպես մարմինն աշխատում է հանել ավելորդ շաքարն օրգանիզմից:
4. Դժվարանում եք մտավոր խնդիրներ լուծել
Եթե մաթեմատիկան նախկինում ձեզ համար դժվար չի եղել, իսկ հիմա չեք կարողանում առանց հաշվիչի խանութ գնալ, պետք է անհանգստանալ: Դա Ալցգեյմերի հիվանդության վաղ նշաններից է:
5. Ձեզ համար դժվար է սանդուղքով բարձրանալ
Սանդուղքով բարձրանալուց հետո հևոցն անառողջ նշան է, հատկապես եթե մի քանի ամիս առաջ ամեն ինչ նորմալ է եղել: Դա կարող է թոքերի օբստրուկտիվ քրոնիկ հիվանդություն լինել կամ սրտի հետ կապված խնդիրներ:
6. Գլուխն է պտտվում
Գլխապտույտ տարբեր պատճառներով է առաջանում՝ չափազանց կտրուկ եք վեր կացել, ուժասպառ եք եղել, գերլարվել եք, քիչ ջուր եք խմում, կուշտ չեք կերել: Բայց եթե հաճախ եք գլխապտույտ ունենում, պետք է բժշկի գնալ՝ բացառելու համար անեմիան, ներքին ականջի հետ կապված խնդիրները կամ սրտային անբավարարությունը:
7. Անմիզապահություն
Հաճախամիզությունը ևս նորմա չէ: Այն կարող է խոսել շաքարային դիաբետի վաղ փուլի, միզուղիների վարակների, քաղցկեղի կամ շագանակագեղձի հիվանդության մասին: