Miss Diamond of the World 2017 գեղեցկության մրցույթը սկանդալով է ավարտվել. մասնակիցներից մեկի վաստակած միավորները մեկ այլ մասնակցի օգտին են գրանցվել։
Մրցույթը տեղի է ունեցել Վրաստանում, որին մասնակցել են գեղեցկուհիներ աշխարհի տարբեր երկրներից։
Աղջիկները բեմ են դուրս եկել ազգային կոստյումով, լողազգեստով և երեկոյան զգեստով։
Քվեարկության արդյունքում, որի ժամանակ ժյուրիի յուրաքանչյուր անդամ իր միավորն է փոխանցեկ համակարգչային ծրագրի միջոցով, հաղթող է ճանաչվել Հունգարիայի ներկայացուցիչը։ Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել Հայաստանի և Կիպրոսի ներկայացուցիչները։
Մրցույթից հետո տեխնիկական խոտան է հայտնաբերվել. պարզվել է, որ Ռուսաստանի մասնակցին ուղարկված միավորները հաշվել են Հայաստանի ներկայացուցիչց Արսինե Միսիրյանի օգտին։ Սխալը ժամանակին ուղղվել է. «Վիցե Միսս»-ի տիտղոսը Հայաստանի ներկայացուցիչից փոխանցվել է Ռուսաստանի ներկայացուցչին։