Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը որոշել են վաճառել Լոնգ-Այլենդի իրենց առանձնատունը, որտեղ նրանք միասին ապրում էին նախքան ամուսնալուծությունը: Ինչպես հայտնել է International Business Times-ը, կալվածքը գնահատվում է 55 մլն
դոլար:
Հիմնական շենքում, որը կառուցվել է Թյուդորների ոճով, կա ութ ննջարան, աշխատասենյակ, ճաշասենյակ, ինչպես նաև հյուրասենյակ՝ բուխարիով:
Տարածքում նաև գտնվում են երկու կողաշենքեր՝ հյուրերի համար և թեյատնակ՝ դեպի ծոց բացվող տեսարանով: Կալվածքն ունի սեփական նավամատույց, որտեղ տեղավորվում են մի քանի նավակ ու զբոսանավ: