Մարդը չի կարող առողջ լինել, եթե ֆիզիկապես առողջ չէ։ Հարկավոր է պարբերաբար սպորտով զբաղվել, ակտիվ լինել, շատ քայլել։ Fabiosa.com-ը գրում է, որ հարկավոր է նաև հաճախ կռանալ։
Որքան շատ եք շարժվում, այնքան ամուր է առողջությունը։ Ուշադրություն դարձրեք կռանալուն։ Բաց մի թողեք որևէ առիթ։
Բարակ որովայն
Առողջ մարդու գոտկատեղը պետք է ուրվագծվի։ Դրա համար հարկավոր է մարզել թե որովայնի հատվածը, թե մեջքը։ Այս դեպքում ևս կռանալը կարող է օգնել. կարող եք լուցկու հատիկները թափել գետնին ու սկսել հավաքել։
Կռանալը կարող է օգնել ավելի ճկուն դառնալ։ Ձեր պայքարի նպատակը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ կազմվածքը, այլև ճկունությունը։ Այն կարևոր է առողջությունն ու երիտասարդությունը պահպանելու համար։ Այն ունի մի խումբ առավելություններ.
- լավացնում է մեջքի վիճակը
- ազատում է մեջքի ցավից
- կարգավորում է արյան շրջանառությունը
- նվազեցնում է անհանգստությունը
- ամրացնում է առողջությունը
- կանխարգելում է անոթների հիվանդությունները։
Ինչպես ճիշտ կռանալ
Որպեսզի կռանալն օգտակար լինի, հարկավոր է այն ճիշտ անել։ Ուղիղ կանգնեք, ոտքերը բացեք ուսերի լայնությամբ, կռացեք՝ ձեռքերով ձգվելով դեպի հատակը։ Որոշ ժամանակ մնացեք այդ դիրքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը