
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Դե Նիրոն Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին անվանել է խոզ:
«Նա ահավոր հիմար է: Նա խոզ է: Նա բացարձակ թքած ունի մեզ վրա: Ինձ համար շատ ամոթ է, որ մեր երկիրը հասել է դրան: Նա ասում է, որ ցանկանում է հարվածել մարդկանց դեմքին: Ահա, ես հաճույքով կհարվածեի նրա դեմքին»,- հայտարարել է Դե Նիրոն նոր պրոմոհոլովակում, հայտնում է The Guardian-ը: