Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն ու ամուսինը՝ Արամ Վարդևանյանն իրենց փոքրիկի՝ Ռուբենի հետ Ամանորը կդիմավորեն Հայաստանում։ Տոներին ընդառաջ Արևիկ Ուդումյանն ու որդին նկարահանվել են Tert.am Life–ի ամանորյա ֆոտոշարքում։
Արևիկը սիրում է Ամանորն ու հավատում կախարդանքին։ Ասում է` հենց այն տարիքում, երբ պիտի սկսեր չհավատալ Ամանորի կախարդանքին, ծնվեց Ռուբենը։
«Երեխայի հետ սկսում ես կրկնակի հավատալ հեքիաթին։ Ռուբենը դեռ լիարժեք չի գիտակցում տոնը, բայց տոնական շունչը զգում է, վայելում է երգերի, լույսերի տեսքով, բնականաբար, նաև նվերներ ենք պատրաստել իր համար,– ասաց Արևիկն ու հետաքրքիր փաստ նկատեց, –Որքան մեծանում է Ռուբենը, այնքան փոքրանում է մեր տան տոնածառը։ Նա շատ ակտիվ է, եթե մեծ տոնածառ դնեինք, հաստատ վատ ավարտ կունենար։ ) Այս տարի փոքր տոնածառ եմ զարդարել, որն իրենից հնարավորինս հեռու է»։
Հաղորդավարուհին ու ամուսինը տոնը կնշեն իրենց մեծ ընտանիքի հետ։ Արևիկն ասաց, որ ամուսնությունից հետո իրենց ընտանիքում ավանդույթ է դարձել այսպես դիմավորել Ամանորը։ Արևիկը սիրում է լինել ընտանիքի հետ, նրան ոգևորում է այն փաստը, որ իրենց ընտանիքում, գրեթե, ամեն տարի նոր մարդուկներ են ավելանում` Ռուբենը, նրա զարմիկները և այդպես շարունակ։