«Երբեք չեմ մոռանա ապրումներս»՝ Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը դուստր կունենան. bravo.am
Advertisement 1000 x 90

«Երբեք չեմ մոռանա ապրումներս»՝ Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանը դուստր կունենան. bravo.am

Արթուր Հակոբյանի և Սվետլանա Բոսնոյանի համար տարին սկսվելու է ուրախ իրադարձությամբ: Փետրվարին լոսանջելեսաբնակ ամուսինները ծնողներ կդառնան: Հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել իրենց նոր ֆոտոշարքն ու հայտնել, որ դուստր են ունենալու:

«Շատ անհամբեր ենք, արդեն օրերն ենք հաշվում, թե երբ ենք ապրելու ծնող լինելու բերկրանքը: Քիչ մնաց մեր արքայադստեր լույս աշխարհ գալուն»,- նշել է ապագա մայրիկը և հավելել. «Երկուսիս համար էլ երեխային սեռը կարևոր չէր. երազում ենք առողջ բալիկ ունենալու մասին»:

Առաջնեկի համար անհրաժեշտ գնումները զույգն արդեն կատարել է. «Այս մասին խոսելիս ամեն անգամ հուզվում եմ և ժպիտ է իջնում դեմքիս, որովհետև ամենաառաջին գնումը մեր ապագա բալիկի համար կատարել է Արթուրը, այն էլ Կանադայում կայացած ելույթից վերադառնալիս: Երբեք չեմ մոռանա ապրումներս, երբ ամուսինս ճամպրուկից հանեց նորածնի գուլպաներ և շապիկ: Հետո, իհարկե, շատ ավելի մեծ գնումներ արեցինք միասին, բայց այդ առաջինը յուրահատուկ էր: Ինքս շատ առիթ չեմ ունենում զբաղվել գնումներով, քանի որ մայրիկս այնքան է ոգևորվել տատիկ դառնալու հանգամանքից, որ թվում է՝ մոլերի մանկական բաժիններն արդեն դատարկել է և նվիրել մեզ»:

Խոսելով աշխատանքից՝ Սվետլանա Բոսնոյանը նշել է. «2018-ից մեծ սպասումներ ունենք, և ոչ միայն անձնական, այլ նաև գործնական: Արթուրը շատ ակտիվորեն զբաղվելու է Լոս Անջելեսում կայանալիք իր մենահամերգին պատրաստվելով, ես էլ հեռուստատեսային նոր նախագծի մասնակցելու առաջարկ ունեմ, որն արդեն ընդունել եմ: Ճամփորդական նոր ձևաչափի հաղորդում եմ վարելու»,- եզրափակել է նա:

bravo.am