Սթիվեն Քովին աﬔրիկացի տնտեսագետ, խորհրդատու և հեղինակ է՝ մասագիտացած առաջնորդության և կառավարման հարցերում: Նրա անցած կյանքի ճանապարհն իսկապես տպավորում է:
Սթիվեն Քովին եղել է Բիլլ Քլինթոնի խորհրդատուն նրա կառավարման ընթացքում: Եվ վերջապես, Սթիվեն Քովին ուներ 9 երեխա և 52 թոռնիկ, ինչը, համաձայնեք, հսկայական ձեռքբերում է:
Քովին բնորոշում է սովորույթը որպես իմացության (ի՞նչ և ինչո՞ւ անել), կարողության (ինչպե՞ս անել) և ցանկության (ուզում եմ անել) համադրություն:
1. ԵՂԵՔ ՊՐՈԱԿՏԻՎ
Եղեք պրոակտիվ, վերցրեք ձեզ վրա պատասխանատվություն այն աﬔնի համար, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում՝ հոսանքի ուղղությամբ լողալու փոխարեն:
2. ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ
Յուրաքանչյուր գործ սկսելով՝ պատկերացրեք ձեր վերջնական նպատակը:
3. ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԵՔ
Արեք սկզբից այն, ինչ պետք է անել առաջին հերթին: Մի փորձեք ﬕանգաﬕց երկու նապաստակ որսալ: Կենտրոնացեք ﬕ նպատակի վրա՝ այն ﬔկի, որն աﬔնից կարևոր նշանակությունն ունի ձեզ համար:
4. ՁԳՏԵՔ ՓՈԽՇԱՀԱՎԵՏՈՒԹՅԱՆ. ՔՈ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է (WIN-WIN)
Այս սովորույթը ﬕջանձնայինն է: Այս սկզբունքի էությունն այն է, որ պետք է մտածել ոչ ﬕայն ինքդ քո մասին, այլև գործընկերներիդ: Ավելի լավ է ունենալ ﬔծ թխվածքի փոքր կտոր, քան թե փոքր թխվածքի ﬔծ կտոր:
5. ՆԱԽ ՓՈՐՁԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ, ՀԵՏՈ՝ ԼԻՆԵԼ ՀԱՍԿԱՑՎԱԾ
Սա մարդկային շփման աﬔնաﬔծ ճշմարտություններից ﬔկն է: Սկզբից սովորեք հասկանալ մարդկանց, և հետո ﬕայն հասկացված լինել նրանց կողﬕց:
6. ՀԱՍԵՔ ՍԻՆԵՐԳԻԱՅԻ՝ ԿՐԵԱՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Սիներգիայի էֆեկտն այն է, երբ 1+1-ը ﬔծ է 2-ից: Քովին վստահ է, որ ընդհանուրն ավելի ﬔծ ուժ է, քան դրա մասերի ուժը՝ իրար գումարած: Միշտ պետք է փորձել տեսնել այն դրականը, որը կարող է ներդնել թիﬕ յուրաքանչյուր անդամ գործի զարգացման ﬔջ:
7. ՍՐԻ՛Ր ՍՂՈՑԸ
Կցանես ﬕտք, կհնձես արարք, կցանես արարք, կհնձես սովորույթ, կցանես սովորույթ, կհնձես բնավորություն, կցանես բնավորություն, կհնձես ճակատագիրդ:
Ամբողջությամբ՝ newmag.am