Նա գնեց այս հին և «ժանգոտված» կառույցը շատ էժան, սակայն երբ բացեց կառույցի դուռը, պարզապես ապշեց․ ահա թե ինչու (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նա գնեց այս հին և «ժանգոտված» կառույցը շատ էժան, սակայն երբ բացեց կառույցի դուռը, պարզապես ապշեց․ ահա թե ինչու

Ասում են, որ հաջողությունը կախված է ոչ միայն աշխատասիրությունից և ջանք չխնայելուց, այլ նաև բախտավոր լինելուց։ Այդ ամենի հետ դժվար է չհամաձայնվել, եթե ուսումնասիրեք մի քանի իրավիճակներ, որոնք ապացուցում են այդ փաստը։ Այսօր մի պատմություն ենք ներկայացնում, որը կապացուցի այդ ամենը։ Այս պատմության գլխավոր հերոսը ամերիկացի թոշակառու է, ով որոշել էր իր ծերությունը անցկացնել Պորտուգալիայում։ Դրա համար տղամարդը գնել էր մի քանի հեկտար հող այնտեղ, որի վրա էլ կառուցված էր այս հին պորտուգալական կառույցը։ Նա որոշել էր այդ կառույցը մի փոքր կարգի բերել և այն օգտագործել որպես պետքական սարքերի և իրերի համար, եթե իհարկե տանիքը և պատերը դիմանային։

Այդ կառույցի մուտքը երկու կողմից էլ փակ էր։ Հին սեփականատերը մահացել էր, իսկ ժառանգորդներ չուներ։ Այնպես որ ամերիկացի թոշակառուն գնել էր հողը այդ կառույցի հետ միասին կես գնով։

Երբ տղամարդը եկավ իր նոր կառույց, միանգամից չէր կարողանում բացել դռները։ Սակայն երբ նրան վերջապես հաջողվեց բացել այն, նա իսկապես շոկի ենթարկվեց։ Տղամարդը սպասում էր այնտեղ տեսնել բազմաթիվ անպետք իրեր և աղբ, սակայն այնտեղ նա հայտանբերեց հին մեքենաների կոլեկցիա։

Կառույցը լի էր տարատեսակ սպորտային և դասական մեքենաներով, որոնց գինը մի քանի անգամ ավելի շատ արժեր քան տղամարդու վճարած գումարը։ Այս ամենին անդրադարձել են բոլոր լրատվականները։ Ամբողջ աշխարհը ցնցված էր տղամարդու հաջողությամբ։

Այնտեղ կային Fiat, Mercedes-Benz, Peugeot, Lotus, Porsche, Ford և Opel մոդելի տարբեր տարեթվերի մեքենաներ։

Այս մեքենաների ընդհանուր գումարը արդեն մոտավոր հաշվարկել են մասնագետները։ Նրանք հայտնել են, որ հայտնաբերված 95 մեքենաները արժեն մի քանի միլիոն եվրո։ Եվ դա ընդամենը մոտավոր հաշվարկ է։ Իսկ թե որտեղից են հայտնվել մեքենաները այդտեղ, պարզվել է մի փոքր ավելի ուշ։

Պարզվում է, որ սկսած անցած դարի 50-ական թվականներից գործարար Ռոժե Բեյլոնը որոշել էր ունենալ սպորտային մեքենաների կոլեկիցա։ Նրա երազանքն էր բացել մեծ թանգարան, որտեղ կներկայացվեին միմիայն թանկարժեք մեքենաներ։ Եվ նա այդ ամենը պահում էր այդ կառույցում։

Որոշ մեքենաներ նա գնել է ոչ այդքան մեծ գումարներով։ Սակայն 70-ականներին Ռոժեն սննկացավ և նրա երազանքը այդպես էլ մնաց անավարտ։

Մինչև մեր օրերը կառույցը փակ էր մնացել, իսկ մեքենաների կոլեկցիան չէր թարմացվել նոր մոդելներով։

Այժմ այդ մեքենաները որպես ժառանգություն ստացել են Բեյլոնի ծոռները, ովքեր չէին սպասում 1 դար հետո իրենց պապիկի կողմից այդպիսի անակնկալի և դեռ գտնվում են շոկային վիճակում։

hayinfo.net