Ճանապարհորդությունների հանդեպ հետաքրքրությունների ալիքը ծնեց ոչ միայն ճանապարհորդ-բլոգերներ, այլ նաև զբոսաշրջիկների համար անսովոր առաջարկություններ։ Այսպիսով, Insider Monkey օնլայն ամսագիրը կազմել է այն երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ ապրում են մոլորակի ամենագեղեցիկ տղամարդիկ։ Որպես ուղենիշ վերցվել են տղամարդկանց գեղեցկության մրցույթների արդյունքները. Manhunt International, Mister Global, Mister International և «Միստր աշխարհ»։
Ցանկացած հաղթանակի համար երկրները մի միավոր են վաստակել։ Կես միավոր են ստացել նաև այն երկրները, որոնք հաղթել են «Միստր հարստություն», «Միստր ֆոտոգենիկություն», «Միստր համացանային հայտնություն», «Լավագույն ֆիզիկական կազմվածք», «Լավագույն մոդել», «Միստր գերող ժպիտ» մրցույթներում հաղթողը։
Եթե այս երկրների տղամարդիկ այդքան տիտղոսների են արժանացել, ապա տրամաբանական է մտածել, որ այնտեղի հասարակ բնակիչներն էլ կարող են գլուխ գովալ իրենց արտաքինով։ Եկե’ք ստուգենք.
Հյուսիսային Կորեա.
Հյուսիսային Կորեան գեղեցկության մրցույթներում առաջին տեղը չի զբաղեցնում, սակայն բոլոր ներկայացուցիչները հաճախ են հաղթում «Միստր հարստություն», «Լավագույն ֆիզիկական կազմվածք», «Լավագույն մոդել» անվանակարգերում։
Ֆրանսիա.
Ֆրանսիացի տղամարդիկ հաղթել են այնպիսի մրցույթներում, ինչպիսիք են Manhunt International 2002-և Mister Global 2015։
Չեխիա.
Չեխիայի ներկայացուցիչը հաղթել է Mister Global 2016 մրցույթում։ Չեխերն իզուր չեն հաղթում նաև «Միստր ֆոտոգենիկություն» անվանակարգում։
Մյանմա.
Մյանմայի հաշվին են Mister Global 2014-ի, «Լավագույն մոդել 2015» և «Միստր համացանցային հայտնիություն 2016» տիտղոսները։
Հյուսիսային Աֆրիկա.
Թվում է, թե Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները կարող էին «Լավագույն մարմին» տիտղոսին արժանանալ ոչ միայն Mister Global մրցույթում, այլ նաև իրական կյանքում։
Շվեդիա.
Շվեդիան մեկն է այն երկու երկրներից, որոնք հաղթել են Manhunt International-ում մի անգամից ավել։ Կապուտաչյա գեղեցկադեմ տղամարդկանց երջանիկ տարիներն էին 1998 և 2016թթ։
Իսպանիա.
Մոլորակը տեսավ Իսպանիայի «Միստր աշխարհ»-ին 2007-ին։ Մենք կարող ենք հասկանալ, թե Mister Global-ին ինչու են իսպանացիներն արժանացել «Միստր ֆոտոգենիկություն» և «Լավագույն մոդել» տիտղոսներին։
Վենեսուելա.
Վենեսուելացի տղամարդիկ հաղթել են գրեթե բոլոր հեղինակավոր գեղեցկության մրցույթներում։ Դրանցից են «Միստր աշխարհ»-ը, Manhunt International-ը և Mister International-ը։
Լիբանան.
Լիբանանն այն միակ երկիրն է, որը հաղթել է Mister International-ին երեք անգամ՝ 2006, 2012 և 2016 թվականներին։
Վիետնամ.
Վիետնամացիները հաղթել են Mister Global, Manhunt International, Mister International մրցույթներում։ Նրանք ունեն նաև «Միստր ֆոտոգենիկություն» և «Միստր համացանցային հայտնիություն» տիտղոսները։
Բրազիլիա.
Mister World, Mister Global և Mister International-ի երկու հաղթանակները բրազիլացիներինն է։ Թվում է՝ տաք երկիրն իսկապես հանդիսանում է ամենատաք տղամարդկանց հայրենիքը։
Հնարավոր է՝ դուք ունեք ձեր երկրների վարկանիշային ցանկը, որոնցում ամեն երկրորդ բնակիչը Ապոլլոնն է։ Մենք մեր կողմից ավելացնում ենք հայ տղամարդկանց՝ սևահեր և ամրակազմ: