Անցած շաբաթ ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Белая студия» հաղորդաշարի հյուրն էր Comedy Club Production-ի հիմնադիր, ТНТ հեռուստաալիքի ղեկավար՝ Արթուր Ջանիբեկյանը:
Նա կարողացել է իր ուրույն տեղը զբաղեցնել ռուսաստանյան երգիծանքի և հումորի հեռուստատեսային շուկայում, ինչպես նաև կարողացել է նորովի ներկայացնել արևմտյան բեմարվեստում հայտնի stand up comedy ոճը, որն արդեն ընդունվել և տարածվել է ռուսական շուկայում:
Հանդիպման ժամանակ Արթուրը Դարյա Զլոտոպոլսկային պատմում է, թե ինչ գրքերով և ֆիլմերով է դաստիարակվել, ինչ հետաքրքրություններ ունի հիմա, և թե ինչն է նրան պահոււմ հայ և հայրենի հողին հավատարիմ: