Թագավորական ընտանիքի ներկայացուցիչները նորաձևության թրենդներ են թելադրում շնորհիվ իրենց զբաղեցրած դիրքի։ Օրինակ, հագուստի գրեթե յուրաքանչյուր մոդել, որով հանրությանը ներկայանում է Քեմբրիջի դքսուհին, դառնում է վաճառքի հիթ։ Իսկ որքան են իրենց զգեստների վրա 2017-ի տվյալներով ծախսել թագավորական անձինք, Wnews.am-ը ներկայացնում է ստորև.
Նորաձև բացահայտումների ամենամեծ սիրահարը Հորդանանի թագուհի Ռանիան է։ Մասնագետները նշում են, որ 2017-ի ընթացքում նա հանրությանը ներկայացել է 191 նոր զգեստներով։ Նրա 153 զգեստների արժեքը կազմել է շուրջ 268 հազար եվրո։ Դրա հետ մեկտեղ շուրջ 29 մոդելները պատկանում են custom-made-ին և դրանց արժեքը ճշտելը պրոբլեմատիկ է։
Քեմբրիջի դքսուհին նախորդ տարի ձեռք է բերել 106 նոր զգեստ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 129 500 եվրո։
Երրորդ տեղը զբաղեցնում է Դանիայի արքայադուստր Մերին։ Նա ձեռք է բերել 174 զգեստ, որոնք արժեցել են 91 869 եվրո։
Իսկ ահա դքսուհի Շարլենը նախընտրում է շատ չծանրաբեռնել զգեստապահարանը, բայց ընտրել ավելի թանկ հագուստ. նա ձեռք է բերել հագուստի 56 մոդել, որոնք արժեցել են 77 263 եվրո։
Ուելսի կոմսուհին նախորդ տարի իր հագուստների վրա ծախսել է 58 525 եվրո՝ ձեռք բերելով 60 զգեստ և վարկանիշային ցանկում չորրորդ տեղում է։ Քանի որ նա հաճախ է Ասիայում և Եվրոպահում ներկայացնում Բրիտանիայի թագավորական տունը, կարելի է ասել, որ անգամ փորձում է տնտեսել հագուստի վրա։
Թագուհիներից ամենատնտեսողը Իսպանիայինն է։ Տիկին Լետիցիան իր զգեստապահարանը համալրել է 162 նոր կերպարներով՝ դրա հետ մեկտեղ ծախսելով ընդամենը 51 342 եվրո։
7-րդ տեղում է Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան, ով իր 152 նոր զգեստների վրա ծախսել է 50 737 եվրո։
Հեռուն չեն գնացել Շվեդիայի արքայադուստր Սոֆիան և արքայադուստր Մադլենը։ Սոֆիան ձեռք է բերել 85 նոր հագուստ՝ ծախսելով 37 323եվրո, իսկ Մադլենը՝ 40 նոր զգեստ՝ ծախսելով 37 235 եվրո:
Տասնյակը եզրափակում է Նորվեգիայի արքայադուստր Մետտե Մարիտը, ով 25 հազար եվրո է ծախսել 83 նոր հագուստի վրա։