Եղե՞լ է ձեզ հետ այնպիսի իրավիճակ, որ հանկարծակի ձեզ մոտ սկսել է գլխացավ կամ ատամնացավ, ընդհանուր անհանգստություն և անբացատրելի տագնապ, տխրություն։ Դա կարող է տեղի ունենալ տունը կամ աշխատանքի վայրում։
Տարօրինակը այն է, որ բոլոր ախտանշանները տեղի են ունենում հանկարծակի և հենց այդպես էլ հանկարծակի անհետանում են։ Իսկ միգուցե դա բացասական էներգիայի՞ց է։
Փորձեք ձեր տան բացասական էներգիայի առկայությունը այս 3 մեթոդների օգնությամբ։
1. Աղ, քացախ և ջուր
Լցրեք բաժակը աղով, ծայրերից լցրեք քացախը, որպեսզի ձևավորվի շրջան, իսկ հետո ավելացրեք ջուր։ Թողեք այդ խառնուրդը սեղանին մեկ օր։
Եթե 24 ժամ հետո դուք կնկատեք, որ ջուրը պղտորվում է, առաջանում են բծեր և փրփուրներ, ապա անհրաժեշտ է տունը մաքրել բացասական էներգիայից։
2. Ծաղիկներ
Դրեք 10 սպիտակ մեխակներ և մեկ կարմիր մեխակը ծաղկամանի մեջ։ Որոշ ժամանակ անց նայեք արդյոք չի՛ չորացել կարմիր մեխակը։ Դա բացասական էներգիայի առկայության նշան է։
Եթե չորացել են սպիտակ մեխակները, իսկ կարմիրը ոչ, ուրեմն տանը շատ դրական էներգիա կա։ Եթե բոլոր ծաղիկների հետ ամեն ինչ լավ է, ուրեմն դուք անհանգստանալու կարիք չունեք։
Որպեսզի լավացնեք տան էներգիան, դեն նետեք կարմիր մեխակը, թողեք միայն սպիտակները, թող դրանք լցնեն տունը դրական էներգիայով և մաքրեն այն բացասականից։
3. Մոմեր
Տան էներգիան կլավանա, եթե վառեք մոմ։ Մոմի կրակի հետ ամբողջ վատ էներգիան հեռանում է տնից։
Հուսանք՝ ձեզ դուր եկան այս խորհուրդները։
hay-info.ru