Գոյատևման մասին հաղորդումների ընթացքում լսած խորհուրդներից ոչ բոլորն են, որ իրականում օգտակար են։ Կան այնպիսի խորհուրդներ, որոնք ոչ միայն չեն օգնի, այլև կվնասեն։
Եթե արջը հարձակվի, ձևացրեք, թե մահացած եք:
Այդ դեպքում արջն ուղղակի կսպանի ձեզ։ Սակայն առավել լավ արձագանքը կլինի արջին հակահարված հասցնելը։ Շատ դեպքերում արջերն ուղղակի իրենց տարածքն են պաշտպանում և ուզում են, որ դուք հեռանաք: Այդ դեպքում պետք է դանդաղ ետ քայելել և հեռանալ, պետք չէ վազել։ Եթե արջը հարձակվում է ձեզ վրա, ապա ամենալավ միջոցը ձեռքի տակ եղած միջոցներով արջին հակահարված տալն է։ Դա կարող է ձեր միակ շանսը լինել։
Եթե օձը խայթել է, ապա կարելի է դուրս ծծել թույնը:
Երբ օձը կծում է, թույնը միանգամից հայտնվում է արյունատար համակարգում, և եթե ցանկանաք դուրս ծծել, ապա միայն ավելի վատ վարակներ կանցկացնեք, և հնարավոր է՝ թույնի ինչ–որ մասեր կուլ տաք, ինչը շատ վտանգավոր է։ Պետք է ուղղակի ամուր կապել կծված հատվածից մի քանի սմ վերևից և կծված տեղը սրտի մակարդակից ցածր պահել։ Օձի խայթոցի դեպքում հարկավոր է անհապաղ գնալ հիվանդանոց։
Մամուռն աճում է ծառերի հյուսիսային կողմում:
Իրականում մամուռն աճում է ծառի բոլոր կողմերում՝ կախված կլիմայական պայմաններից։ Այդ իսկ պատճառով անտառում կողմնորոշվելու համար հարկավոր չէ հույսը դնել նման մեթոդների վրա։
Այն ինչ ուտում են կենդանիները, կարող են ուտել նաև մարդիկ:
Իրականում կան այնպիսի հատապտուղներ և սնկեր, որոնք անվնաս են կենդանիների համար, սակայն մահացու են մարդու համար։
Սառած մարդուն տաքացնելու համար պետք է շփել մաշկը և տաք լոգանք պատրաստել նրա համար:
Իրականում, մաշկը շփելով, ավելի եք վնասում սառած մաշկը։ Իսկ տաք լոգանքը կարող է շոկ առաջացնել սառած մարդու մոտ։ Սառածին տաքացնել հարկավոր է աստիճանաբար՝ ծածկոցներով ծածկելով և թևատակերում տաք ջրով լի շշեր դնելով։
Եթե շնաձուկ է հարձակվել, խփեք նրա քթային մասին:
Իրականում շատ դժվար է ուժեղ հարված հասցնել շնաձկանը։ Եթե շնաձուկն իրականում հարձակվի, ապա հարկավոր է ձեր միջև որևէ պինդ իր դնել։ Եթե դա չի օգնում, ապա պետք է փորձել ճանկռել շնաձկան աչքերը կամ խռիկները։
Եթե տեղատվության հոսանքը ձգում է, պետք է լողալ ափի երկայնքով:
Իհարկե, շատ դեպքերում այս խորհուրդն օգնում է մարդկանց ողջ մնալ, սակայն լինում է նաև այնպես, որ լողալը ոչ մի կերպ չի փրկում։ Իրականում, տեղատվության հոսանքի մեջ հայտնվելիս հարկավոր է լողալ ափի երկայնքով՝ փոքր-ինչ շեղվելով ուղիղ գծից դեպի ափը։ Երբեք մի՛ փորձեք լողալ հոսանքին հակառակ. դա միայն կհոգնեցնի և կնվազեցնի ողջ մնալու հավանականությունը։ Մշտապես ուշադիր եղեք, քանի որ կարող եք հայտնվել այնպիսի վայրում, որտեղից չեք տեսնի ափը։ Պետք է ամեն կերպ փորձել հիշել, թե որ կողմում է ափը, որպեսզի սխալմամբ չլողաք դեպի բաց ծովը։